Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԹիվԵԴ2/31967/02/23քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերը դատարանում դեպոնացված լինելու վերաբերյալ ծանուցում

28.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդված

ԵԴ2/31967/02/23


Պատասխանող՝ Նարեկ Կարմենի Մնացականյան
Հասցե՝ ՀՀ ք. Երևան, Անտառային փողոց, 158/1 շենք, 20 բնակարան


Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՊԱՐԶԵՑՎԱԾ ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՐԳՈՎ ՔՆՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր
իրավասության քաղաքացիական դատարանը (այսուհետ՝ նաև Դատարան)

նախագահությամբ՝ դատավոր Ա. ՄՈՒՇԵՂՅԱՆԻ
2024 թվականի մարտի 4-ին
դռնբաց դատական նիստում քննության առնելով ըստ հայցի «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Նարեկ Կարմենի Մնացականյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին քաղաքացիական գործը պարզեցված վարույթի կարգով քննելու հարցը
Պ Ա Ր Զ Ե Ց Ի
1. Ընկերության ներկայացուցիչը 2023 թվականի սեպտեմբերի 30-ին հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Պատասխանողի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Հայցադիմումը դատավոր Ա. Մուշեղյանին է մակագրվել 2023 թվականի հոկտեմբերի 3-ին, իսկ դատավորի աշխատակազմին է հանձնվել 2023 թվականի հոկտեմբերի 6-ին:
Դատարանի դատավոր Ա. Մուշեղյանիս կողմից 17.10.2023 թվականին կայացվել է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում:
Դատարանի դատավոր Ա. Մուշեղյանիս կողմից 24.01.2024 թվականին կայացվել է նախնական դատական նիստ նշանակելու մասին որոշում:
Դատարանի կողմից 2024 թվականի մարտի 4-ին, ժամը՝ 16:40-ին նշանակված դատական նիստի տեղի և ժամանակի մասին ծանուցված կողմերը դատական նիստին չեն ներկայացել, ինչպիսի պայմաններում Դատարանը ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասով որոշել է դատական նիստն անցկացնել ծանուցված կողմերի բացակայությամբ:
04.03.2024թ. Դատարանը դատական նիստի ընթացքում որոշեց դատական առանձին ակտի ձևով կայացնել գործը պարզեցված վարույթի կարգով քննելու վերաբերյալ որոշում:
2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 296-րդ հոդվածի համաձայն՝ դատարանները պարզեցված վարույթն իրականացնում են սույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն՝ այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են սույն գլխի դրույթներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը կարող է պարզեցված վարույթի կարգով քննել նաև այլ գործեր, եթե՝ մինչև գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին դատարանի որոշում կայացնելը գործին մասնակցող որևէ անձ չի առարկել հայցի դեմ կամ չի ներկայացվել հակընդդեմ հայց:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը գործը պարզեցված վարույթի կարգով քննելու հարցը լուծում է հայցադիմումը վարույթ ընդունելու որոշմամբ: Սույն օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի 1-3-րդ կետերով նախատեսված դեպքերում դատարանը պարզեցված վարույթ կիրառում է մինչև նախնական դատական նիստի ավարտն առանձին ակտի ձևով կայացված որոշմամբ, իսկ 4-րդ կետով նախատեսված դեպքում՝ հայցադիմումի պատասխանն ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու օրվան հաջորդող եռօրյա ժամկետում առանձին ակտի ձևով կայացված որոշմամբ:
Միաժամանակ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 4-րդ մասով թվարկված են դեպքերը, երբ գործը չի կարող քննվել պարզեցված վարույթի կարգով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքով եզրափակիչ դատական ակտը կայացնում և հրապարակում է պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ որոշում կայացնելու օրվանից չորս ամսվա ընթացքում, բացառությամբ սույն օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հիմքերով պարզեցված վարույթ կիրառելու դեպքերի, որոնց պարագայում եզրափակիչ դատական ակտը կայացվում և հրապարակվում է պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ որոշում կայացնելու օրվանից երեք ամսվա ընթացքում:
Վերը նշված իրավադրույթներից ելնելով, նկատի ունենալով, որ սույն քաղաքացիական գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում Դատարանը դեռևս չի կայացրել, Պատասխանողը չի առարկել հայցի դեմ և/կամ վերջինիս կողմից չի ներկայացվել հակընդդեմ հայց, իսկ առաջին ատյանի դատարանը կարող է պարզեցված վարույթի կարգով քննել նաև այլ գործեր, միևնույն ժամանակ բացակայում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 4-րդ մասով թվարկված դեպքերը՝ Դատարանը գտնում է, որ գործը պետք է քննել պարզեցված վարույթի կարգով:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածով, 17-րդ հոդվածի 7-րդ մասով, 188-րդ, 199-200-րդ և 296-300-րդ հոդվածներով՝ Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց
1. Թիվ ԵԴ2/31967/02/23 քաղաքացիական գործը քննել պարզեցված վարույթի կարգով:
1.1. Գործի քննության արդյունքում կայացվող եզրափակիչ դատական ակտի հրապարակման օր նշանակել 2024 թվականի հունիսի 4-ին՝ դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:
Գործին մասնակցող անձանց պարզաբանել՝
- գործին մասնակցող անձանց միջնորդությունները, ինչպես նաև նրանց պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները կարող են ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի սույն որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում:
- Պարզեցված վարույթի շրջանակներում հակընդդեմ հայց կարող է ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում:
- Ելնելով գործի առանձնահատկություններից՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ վերը նշված ժամկետները կարող են երկարաձգվել դատարանի որոշմամբ:
- Վերը նշված ժամկետների խախտմամբ ներկայացված դատավարական փաստաթղթերը և ապացույցները դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացնող անձանց, բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը բավարարում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:



ԴԱՏԱՎՈՐ՝
Ա. ՄՈՒՇԵՂՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հ. ներսիսյան 10

Հեռ..` ..

Էլ. փոստ`