Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԵԴ/36223/02/22 քաղաքացիական գործով Գրիգոր Ներսիսյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

28.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
Քաղաքացիական դատավարության օրենսդրություն

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/36223/02/22




ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏՆ ԱՎԱՐՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

26 դեկտեմբերի 2023թ. ք. Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Ա․ Մկրտչյանի, դռնբաց դատական նիստում քննության առնելով ըստ հայցի «Ռոսատոմէքսպերտիզա» ՍՊ ընկերության ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս ՀՀ կառավարության, երրորդ անձ՝ «ՀԱԷԿ» ՓԲ ընկերություն, Գրիգոր Ներսիսյան՝ գնումների հետ կապված բողոքներ քննող անձի որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործը դատաքննության նշանակելու հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի /դատավոր Արամ Մկրտչյան/ 22.08.2022թ. որոշմամբ «Ռոսատոմէքսպերտիզա» ՍՊ հայցադիմումն ընդդեմ ընդդեմ գնումների հետ կապված բողոքներ քննող անձ Գրիգոր Ներսիսյանի՝ գնումների հետ կապված բողոքներ քննող անձի որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, ընդունվել է վարույթ:
Դատարանի 08.12.2022թ. որոշմամբ հրավիրվել է նախնական դատական նիստ՝ 19.01.2023թ.:
19.01.2023թ. նախնական դատական նիստում Դատարանը կայացրել է պատասխանողին իրավահաջորդով փոխարինելու մասին որոշում, և հրավիրել է նախնական դատական նիստ՝ 04.04.2023թ.:
04.04.2023թ.Դատարանը կողմերի համար սահմանել է ապացուցման պարտականություն և հրավիրել նախնական դատական նիստ՝ 10.07.2023թ.:
13.07.2023թ. Դատարանը կայացրել է գործի ելքով չշահագրգռված երրորդ անձ ներգրավելու մասին որոշում:
13.07.2023թ. Դատարանը կայացրել է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը փոփոխելու մասին որոշում, և նախնական դատական նիստ է հրավիրել 26.12.2023թ.:
Նախնական դատական նիստերի ընթացքում իրականացվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածով նախատեսված` գործը դատաքննության նախապատրաստելու ընթացքում կատարվող բոլոր գործողությունները, հետևաբար գործը նախապատրաստված է դատաքննության:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174, 200 հոդվածներով՝ դատարանը

ՈՐՈՇԵՑ

Թիվ ԵԴ/36223/02/22 քաղաքացիական գործը նշանակել դատաքննության՝ 11.04.2024թ., ժամը 11:30-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի «Աջափնյակ-2» նստավայրում /ք. Երևան, Հալաբյան 41ա, դատական նիստերի դահլիճ թիվ 8/:
Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից և բողոքարկման ենթակա չէ:


ԴԱՏԱՎՈՐ Ա. ՄԿՐՏՉՅԱՆ




ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
ՀՀ քաղաք Երևան Հալաբյան փողոց 41 ա, հեռ.(010-511-813-438)

ԴԴ9.1/Ե-____________________
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/36223/02/22

Հայցվոր «Ռոսատոմէքսպերտիզա» ՍՊ ընկերության
Ներկայացուցիչ Լուսինե Գրիգորյանին
ք. Երևան, Նոր Նորքի 9-րդ զ-ծ, 73 շենք, բն. 58
ՀՀ ֆինանսների նախարարության
Ներկայացուցիչ Արևիկ Մարտիրոսյանին
ք. Երևան, Մելիք Ադամյան 1
երրորդ անձ՝ «ՀԱԷԿ» ՓԲ ընկերությանը
Արմավիրի մարզ, ք. Մեծամոր
Երրորդ անձ Գրիգոր Ներսիսյանին
Ք.Երևան, Բաշինջաղյան 1-ին նրբանցք, 5 շենք, բն. 1

Ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 26.12.2023թ. որոշումը` «Նախնական դատական նիստն ավարտելու և գործը դատաքննության նշանակելու մասին»:

Առդիր` 1 թերթ:



Դատավորի օգնական Տ. ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ

Հասցե` քաղաք Երևան, Հալաբյան 41Ա

Հեռ..` 010511438

Էլ. փոստ`