Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ՎԴ/8354/05/20 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 11.03.2024 թվականի «Վարչական գործը վարույթ ընդունելու և դատաքննության նշանակելու մասին» որոշում

28.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության 63-րդ հոդված

«ԱՆԴԱՎ» ՍՊԸ-ին
(ք. Երևան, Գյուլբենկյան փող. 29ա, բն. 49)

Վարչական գործ թիվ ՎԴ/8354/05/20

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ
ԵՎ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«11» մարտի 2024 թվական քաղաք Երևան

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան)՝

նախագահող դատավոր ԳԵՎՈՐԳ ՍՈՍՅԱՆ,
դատավոր ՀԱՅԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ,
դատավոր ԱՐԹՈՒՐ ՊՈՂՈՍՅԱՆ,

քննարկելով ըստ հայցի «ԱՆԴԱՎ» ՍՊԸ-ի ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, երրորդ անձ՝ Պետական եկամուտների կոմիտե՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 26.05.2020 թվականի «Կատարողական վարույթ հարուցելու, գույքի նկատմամբ հետախուզում հայտարարելու և արգելանք դնելու մասին» որոշման՝ կատարողական վարույթ հարուցելու, գույքի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասով հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու, իսկ արգելանք դնելու մասով՝ որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, վարչական գործը վարույթ ընդունելու և դատաքննության նշանակելու հարցերը,


Ո Ր Ո Շ Ե Ց

1. Ըստ հայցի «ԱՆԴԱՎ» ՍՊԸ-ի ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, երրորդ անձ՝ Պետական եկամուտների կոմիտե՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 26.05.2020 թվականի «Կատարողական վարույթ հարուցելու, գույքի նկատմամբ հետախուզում հայտարարելու և արգելանք դնելու մասին» որոշման՝ կատարողական վարույթ հարուցելու, գույքի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասով հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու, իսկ արգելանք դնելու մասով՝ որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, վարչական գործն ընդունել վարույթ:
2. Սույն գործը դատաքննության նշանակել 11.04.2024 թվականի ժամը 11:20-ին՝ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի շենքում (հասցե՝ քաղաք Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, թիվ 9 դատական նիստերի դահլիճ):
3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:

ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՏԱՎՈՐ
ԳԵՎՈՐԳ ՍՈՍՅԱՆ ՀԱՅԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՊՈՂՈՍՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Թբիլիսյան խճ. 3/9

Հեռ..` (+374 10) 29-31-02

Էլ. փոստ`