Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԱՐԱԴ2/0700/02/23 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում

29.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրեսդրության 95-րդ հոդվածի 5-րդ մասին համաձայն





ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆ
0204,ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Տ․ Մեծի 65, հեռ. (0232) 3-57-58, էլեկտրոնային փոստի հասցեն՝ aragatsotn@court.am

Գործ թիվ ԱՐԱԴ2/0367/02/23
« 29 » 03 2024թ.
Քաղաքացիական գործով պատասխանող (ներ)
Հովիկ Դերենիկի Եղիազարյանին
ՀՀ, Արագածոտնի մարզ, Ակունք, 7 փ, 2 տ
Քաղաքացիական գործով երրորդ անձ՝
Դերենիկ Կորյունի Եղիազարյանին
ՀՀ, Արագածոտնի մ, Ակունք, 7 փ, 2 տ
Քրիստինե Դերենիկի Եղիազարյանին
ՀՀ, Արագածոտնի մ, Ակունք, 7 փ, 2 տ
ՈՐՈՇՈՒՄ
ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ԵՎ ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ
ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

27 մարտի 2024թ. ք. Աշտարակ

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զ. Մկրտչյանը (այսուհետ` Դատարան), քննելով, ըստ հայցի՝ «ԱյԴի Բանկ» ՓԲ ընկերության (այսուհետ նաև՝ Հայցվոր) ընդդեմ Հովիկ Դերենիկի Եղիազարյանի (այսուհետ՝ նաև Պատասխանող), վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձիք (Պատասխանողի կողմում) Դերենիկ Կորյունի Եղիազարյանի, Քրիստինե Դերենիկի Եղիազարյանի՝ ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքից Պարտապան՝ Հովիկ Դերենիկի Եղիազարյանի բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և բռնագանձումը Պարտապան Հովիկ Դերենիկի Եղիազարյանի բաժնի վրա տարածելու պահանջների մասին թիվ ԱՐԱԴ2/0700/02/23 քաղաքացիական գործին,

ՊԱՐԶԵՑ

21․10․2023 թվականին «ԱյԴի բանկ» ՓԲ ընկերության ներկայացուցիչը հայցադիմում է ներկայացրել ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Հովիկ Դերենիկի Եղիազարյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձիք Դերենիկ Կորյունի Եղիազարյանի, Քրիստինե Դերենիկի Եղիազարյանի՝ ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքից Պարտապան՝ Հովիկ Դերենիկի Եղիազարյանի բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և բռնագանձումը Պարտապան Հովիկ Դերենիկի Եղիազարյանի բաժնի վրա տարածելու պահանջների մասին, որը նույն օրը մակագրվել է Դատարանին: Հայցադիմումը՝ կից փաստաթղթերով, հանձնվել են 24․10․2023 թվականին:
Դատարանի 03․11․2023 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ ։
Դատարանի 22․12․2023 թվականի որոշմամբ նշանակվել է նախնական դատական նիստ։
Դատարանը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց հետո, 16․01․2024 թվականի որոշմամբ սահմանել է գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, ապացուցման կարիք չունեցող փաստերը, ապացուցման ենթակա փաստերը, գործին մասնակցող յուրաքանչյուր անձի վրա դրված ապացուցման պարտականությունը, գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը, որը սահմանվել է մինչև 29․02.2024 թվականը։
Հայցվորի ներկայացուցիչը հայցադիմումով միջնորդել է նշանակել դատատեխնիկական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն:
Դատարանի 29․02․2024թ․ որոշմամբ նշանակվել է դատաշինարարատեխնիկական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն և գործի վարույթը կասեցվել է։
27․03․2024 թվականին Դատարանի գրասենյակ է ստացվել (մուտք՝ Մ-2651/24) «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» ՍՊ ընկերության կողմից գրություն, կից փորձագետի թիվ 087-Վ/024 եզրակացությունը:
Դատարանն, ուսումնասիրելով սույն գործում առկա փաստաթղթերը և «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» ՍՊ ընկերության կողմից ստացված գրությունը, կից թիվ 087-Վ/024 փորձագետի եզրակացությունը՝ գտնում է, որ քաղաքացիական գործի վարույթն անհրաժեշտ է վերսկսել հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ Դատարանն իրավունք ունի կասեցնելու գործի վարույթը, եթե` նշանակվել է փորձաքննություն (…):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 159-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը գործի վարույթի կասեցումն առաջացրած հանգամանքները վերանալու մասին իրեն հայտնի դառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում, իր նախաձեռնությամբ կամ գործին մասնակցող անձի միջնորդությամբ վերսկսում է գործի վարույթը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը գործի վարույթը կասեցնելու կամ վերսկսելու մասին կայացնում է որոշում` եռօրյա ժամկետում այն ուղարկելով գործին մասնակցող անձանց:
Սույն գործի փաստերի համաձայն՝ 29.02.2024 թվականի որոշմամբ նշանակվել է դատաշինարարատեխնիկական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն և թիվ ԱՐԱԴ2/0700/02/23 քաղաքացիական գործի վարույթը կասեցվել է:
27․03.2024 թվականին դատարանի գրասենյակ է ստացվել (մուտք՝ Մ-2651/24) «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» ՍՊ ընկերության կողմից գրություն, կից թիվ 087-Վ/024 փորձագետի եզրակացությունը: Այսպիսով, գործի վարույթի կասեցումն առաջացրած հանգամանքները վերացվել են և առկա է քաղաքացիական գործի վարույթի վերսկսման հիմք:
Ուստի Դատարանը գտնում է, որ քաղաքացիական գործի վարույթը պետք է վերսկսել և նշանակել նախնական դատական նիստ։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 159-160-րդ, 165-րդ, 166-րդ, 188-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով՝ Դատարանը
ՈՐՈՇԵՑ

1. Թիվ ԱՐԱԴ2/0700/02/23 քաղաքացիական գործի վարույթը վերսկսել:
2. Նախնական դատական նիստ նշանակել 2024 թվականի մայսի 06-ին` ժամը «11։30»-ին, ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աշտարակի նստավայրում (ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Տիգրան Մեծի 65 շենք, դատական նիստերի դահլիճ թիվ 5):


Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ Զ. ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ, Արագածոտնի մ․, ք․ Աշտարակ, Տիգրան Մեծին 65

Հեռ..` (0232) 3-57-58

Էլ. փոստ`