Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԳԴ/0004/02/24 քաղաքացիական գործ

29.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան/նստ.Ճամբարակ/
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ

Քաղաքացիական գործով վեճի պատասխանող
Օմարիկ Փայլակի Գրիգորյանին
Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձանց՝
Փայլակ Սուրենի Հակոբյանին
Ամալյա Վաչիկի Հակոբյանին
Վարդան Փայլակի Հակոբյանին
Հասցե՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ,ք.Մարտունի, Ձորագյուղ, 1-ին փողոց,տուն 58
Վիլգարի Փայլակի Հակոբյանին
Հասցե՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք.Մարտունի,Ձորագյուղ, 47-րդ փողոց,տուն 2ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում ԳԴ/0004/02/24 քաղաքացիական գործն ըստ հայցի «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲ ընկերության ընդդեմ՝ Օմարիկ Փայլակի Գրիգորյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձանց՝ Փայլակ Սուրենի Հակոբյանի, Ամալյա Վաչիկի Հակոբյանի, Վարդան Փայլակի Հակոբյանի, Վիլգարի Փայլակի Հակոբյանի ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, դրա անհանրինության դեպքում՝ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին:
Թիվ ԳԴ/0004/02/24 քաղաքացիական գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակվել է 07.05.2024 թվականին, ժամը 11:20-ին՝ դատարանում (ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Ճամբարակ, Գ.Նժդեհի 99/1) : Դուք նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը նաև՝ պատշաճ լիազորագրով) հրավիրվում եք դատարան։Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով, Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Դատարանի Ճամբարակի նստավայրում (ՀՀ,Գեղարքունիքի մարզ, ք.Ճամբարակ Նժդեհի 99/1)՝ դրանց ծանոթանալու նպատակով:

Ի գիտություն
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 7-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված), իսկ անձը համարվում է պատշաճ ծանուցված:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Լ.ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ


Հասցե` ք.Ճամբարակ Գ.Նժդեհի 99/1

Հեռ..` /0265/22277

Էլ. փոստ`