Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԳԴ4/0106/02/23 քաղաքացիական գործ

29.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան/նստ.Ճամբարակ/
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ

Քաղաքացիական գործով վեճի պատասխանող՝
Համլետ Սամվելի Առաքելյանի
Հասցե՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ.Վարսեր,1-ին փողոց, 2-րդ նրբ.տուն 2
ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում ԳԴ4/0106/02/23 քաղաքացիական գործն ըստ հայցի «ԱյԴի Բանկ» ՓԲ ընկերության ընդդեմ՝ Համլետ Սամվելի Առաքելյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձանց՝ Սուսաննա Վարազդատի Մելքոնյանի, Հովիկ Սամվելի Առաքելյանի, Հրանուշ Ալեքի Առաքելյանի, Սամվել Վալոդի Առաքելյանի և Հովհաննես Սամվելի Առաքելյանի՝ ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող անշարժ գույքից պարտապանի բաժնեմասի վրա բռնագանձում տարածելու նպատակով բաժնեմասն առանձնացնելու, իսկ դրա անհանրինության դեպքում՝ անշարժ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և դրա վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին:
Թիվ ԳԴ4/0106/02/23 քաղաքացիական գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակվել է 07.05.2024 թվականին, ժամը 11:40-ին՝ դատարանում (ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Ճամբարակ, Գ.Նժդեհի 99/1) և Դուք նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը նաև՝ պատշաճ լիազորագրով) հրավիրվում եք դատարան։
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով, Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Դատարանի Ճամբարակի նստավայրում (ՀՀ,Գեղարքունիքի մարզ, ք.Ճամբարակ Նժդեհի 99/1)՝ դրանց ծանոթանալու նպատակով:

Ի գիտություն
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 7-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված), իսկ անձը համարվում է պատշաճ ծանուցված:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Լ.ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ

Հասցե` ք.Ճամբարակ Գ.Նժդեհի 99/1

Հեռ..` /0265/22277

Էլ. փոստ`