Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԱՐԱԴ2/0531/02/22 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում

29.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրեսդրության 95-րդ հոդվածի 5-րդ մասին համաձայն

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆ
0204,ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Տ․ Մեծի 65, հեռ. (0232) 3-57-58, էլեկտրոնային փոստի հասցեն՝ aragatsotn@court.am

Գործ թիվ ԱՐԱԴ2/0531/02/22
N ԴԴԱ-12 _________/24
« » 2024թ.
Քաղաքացիական գործով Պատասխանող՝
Անահիտ Նորայրի Հարությունյան
ՀՀ, Արագածոտնի մ․, գ․ Զարինջա, 8 փ․, 2 տ․
Երրորդ անձ՝ Արշալույս Վրույրի Պապիկյանին
ՀՀ, Արագածոտնի մ․, գ․ Զարինջա, 8 փ․, 2տ

ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զ. Մկրտչյանի վարույթում է քննվում ըստ հայցի «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերության ընդդեմ Անահիտ Նորայրի Հարությունյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք Վրույր Պապիկյանի, Կիմա Գևորգյանի, Արշալույս Վրույրի Պապիկյանի՝ ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքից Պարտապան՝ Անահիտ Նորայրի Հարությունյանի բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և բռնագանձումը Պարտապան Անահիտ Նորայրի Հարությունյանի բաժնի վրա տարածելու պահանջի մասին քաղաքացիական գործը:
Սույն քաղաքացիական գործով դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2023 թվականի ապրիլի 29-ին` ժամը 14։30-ին, դատարանում (ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Տ․ Մեծի 65, 5-րդ դահլիճ) և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը նաև՝ պատշաճ լիազորագրով) հրավիրվում եք դատարան։
Ձեզ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական արգելք չէ գործի քննության համար։
Նույն օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ։
Միաժամանակ, Դուք տեղեկացվում եք, որ դատարան ուղարկվող փաստաթղթերը պետք է ներկայացվեն նույն դատարանի գրասենյակ` ՀՀ, ք. Աշտարակ, Տ․ Մեծի 65 հասցեով:
Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am դատական տեղեկատվական կայքից։


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ռ․ԳԻԼՈՅԱՆ

Հասցե` ՀՀ, Արագածոտնի մ․, ք․ Աշտարակ, Տիգրան Մեծին 65

Հեռ..` (0232) 3-57-58

Էլ. փոստ`