Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ՇԴ3/0253/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

01.04.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Քաղաքացի՝ Սիրանուշ Բաբիկի Գրիգորյանին
(հասցե՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնք, Զոլաքար բնակավայր)


ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Սարոյանի վարույթում է գտնվում թիվ ՇԴ3/0253/02/23 քաղաքացիական գործն ըստ Լիանա Մնացականի Անտոնյանի դիմումի՝ հայրության ճանաչման փաստը հաստատելու պահանջի մասին:
Դատարան ներկայացված դիմումով դիմումատու Լիանա Մնացականի Անտոնյանը հայտնել է, որ 2019 թվականից փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ է գտնվել Նորայր Սերյոժայի Շահինյանի հետ։ 2020 թվականի օգոստոսի 26-ին ծնվել է իրենց որդին՝ Էրիկ Նորայրի Շահինյանը։ Սակայն Նորայր Սերյոժայի Շահինյանի կողմից չի ճանաչվել երեխայի հայրությունը։ Ինչից ելնելով էլ դիմել է դատական պաշտպանության՝ խնդրելով հաստատել իրավաբանական նշանակություն ունեցող փաստն առ այն, որ 15.11.1976 թվականին ծնված և 28.10.2022 թվականին մահացած Նորայր Սերյոժայի Շահինյանը հանդիսանում է 26.08.2020 թվականին ծնված Էրիկ Նորայրի Շահինյանի հայրը։
Ըստ «Mulberry»-ից արտատպված տվյալների՝ Քաջիկ Նորայրի Գրիգորյանը ծնվել է 07.11.2006 թվականին, երեխայի հայր ճանաչված անձի մասին դաշտում լրացված է՝ Նորայր Սերյոժայի Շահինյան, երեխայի մոր մասին տեղեկություններ դաշտում լրացված է՝ Սիրանուշ Բաբիկի Գրիգորյան, ըստ նույն աղբյուրի տվյալների՝ 15.11.1976 թվականին ծնված Նորայր Սերյոժայի Շահինյանը մահացել է 28.10.2022 թվականին, ՀՀ Գեղարքունիքի մարզ, Մարտունի, Գետափնյա 2 փողոց, տուն 17 հասցեում։
Տեղեկացվում է, որ սույն գործով ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում 2024 թվականի մայիսի 07-ին, ժամը 14:30-ին նշանակված է դատական նիստ (հասցե` ՀՀ Շիրակի մարզ, ք.Մարալիկ, Հրանտ Շահինյան 198, թիվ 1 դատական նիստերի դահլիճ):
Միաժամանակ, Ձեզ պարզաբանվում է՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 31-րդ հոդվածի կանոնները, այն է՝ գործին մասնակցող անձանց կազմը՝ Գործին մասնակցող անձինք են` (...)
3) դիմողները և դիմումի քննության ելքով շահագրգռված այլ անձինք` սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված գործերով:
Հաշվի առնելով վերոգրյալը, խնդրվում է հայտնել Ձեր դիրքորոշումը՝ սույն քաղաքացիական գործով ներգրավվելու Ձեր ցանկության մասին։
Միաժամանակ տեղեկացվում է, որ Դատարան ուղարկվող փաստաթղթերը պետք է ներկայացվեն նույն դատարանի գրասենյակ՝ հասցե` ՀՀ Շիրակի մարզ, ք.Մարալիկ, Հրանտ Շահինյան 198 հասցեով:
ԴԱՏԱՎՈՐ՝ Ա.ՍԱՐՈՅԱՆ



Դատավորի օգնական՝ Լ. Գրիգորյան

Հասցե` Շիրակի մարզ, ք․ Արթիկ, Բաղրամյան 40

Հեռ..` 0244/5-53-04

Էլ. փոստ`