Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ2/30566/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

01.04.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարությա օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
0078, ք. Երևան Հալաբյան 41ա, 010-51-18-13/429/ajapnyak2@court.am
ԵԴ2/30566/02/23
«25» մարտի 2024 թվական
ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Պատասխանող Վարդան Մերուժանի Մաթևոսյանին
ՀՀ ք. Երևան, Նոր Նորք, Ս. Սաֆարյան փողոց, 4 շենք, 40 բնակարան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի վարույթում է գտնվում թիվ ԵԴ2/30566/02/23 քաղաքացիական գործն ըստ հայցի «Կրեդո Ֆինանս» ՈՒՎԿ ՓԲ ընկերության ընդդեմ Վարդան Մերուժանի Մաթևոսյանի, Անուշ Մերուժանի Մկրտչյանի, Մերուժան Վանիկի Մկրտչյանի, Համլետ Մերուժանի Մկրտչյանի, Ռիտա Բարեղամի Մկրտչյանի, Վահե Մերուժանի Մկրտչյանի` ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին:
Սույն գործով դատական նիստը նշանակված է 10.05.2024 թվականին, ժամը 10:50-ին ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (քաղաք Երևան, Աջափնյակ-2 նստավայր, Հալաբյան 41ա, 10-րդ հարկ, դահլիճ 2):
Խնդրվում է ներկայանալ դատական նիստին անձը հաստատող փաստաթղթով և դրա պատճենով:
Տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:


Դատավորի օգնական` Ն. Խաչատրյան

Հասցե` ՀՀ, ք. Երևան Հալաբյան 41ա

Հեռ..` 010-51-18-13/429

Էլ. փոստ`