Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ/3836/05/22 վարչական գործով դատական ծանուցագիր

01.04.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության 63-րդ հոդված

Հասցեատեր՝ Ա/Ձ Արթուր Ավետիսյան
Հասցե` ՀՀ, ք․ Երևան, Արշակունյաց պողոտա, թիվ 286



Դուք հրավիրվում եք Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարան որպես դատավարության մասնակից թիվ ՎԴ/3836/05/22 ըստ հայցի անհատ ձեռնարկատեր Արթուր Ավետիսյանի ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության 21.04.2022 թ. թիվ 4211429 արձանագրությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Դատական նիստը տեղի կունենա` 2024 թվականի ապրիլի 09-ին, ժամը 15:55-ին` ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի շենքում` հասցեն ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, հարկ 2, դատական նիստերի դահլիճ թիվ 1:
Դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում՝ նաև ներկայացուցչի լիազորությունները պատշաճ ձևակերպված լիազորագրով (այլ փաստաթղթով):

ԴԱՏԱՎՈՐ` ԿԱՐԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԳՈՐԾԱՎԱՐ ՀՌԻՓՍԻՄԵ ՍԵԴՐԱԿՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` +37410 29-31-04

Էլ. փոստ`