ԹԻՎ ԼԴ/6040/02/23 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
02.04.2024
Սանամ Նորիկի Թովմասյանին
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Դարպաս, 2 փող., 4 տուն
Ծանուցագիր
ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Բ. Գրիգորյան) վարույթում գտնվող թիվ ԼԴ/6040/02/23 քաղաքացիական գործով, ըստ հայցի Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար, խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նախագահ Միքայել Ռաֆայելի Օհանյանի ընդդեմ Սանամ Նորիկի Թովմասյանի՝ Սանամ Նորիկի Թովմասյանի կողմից իր երեխային՝ Հայկ Թովմասյանին, չայցելելու պատճառները դատական կարգով անհարգելի ճանաչելու պահանջի մասին, 2024 թվականի հունիսի 04-ին, ժամը 15:15-ին նշանակված է դատական նիստ:
Դատական նիստին մասնակցելու համար Դուք հրավիրվում եք ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ որպես պատասխանող:
Ներկայանալու վայրը` Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ալավերդու նստավայր, հասցեն` ՀՀ, Լոռու մարզ, ք. Ալավերդի, Թումանյան 1 (դատական նիստերի թիվ 3 դահլիճ)։
Խնդրվում է նշված օրը և ժամին գործի քննությանն ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը։
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Հայցադիմումին կից փաստաթղթերը դեպոնացված են դատարանում, որոնց կարող եք ծանոթանալ մինչև դատական նիստի օրը` ժամը 10-ից մինչև 17-ը, ընդմիջման ժամերն են` ժամը 13-ից մինչև 14-ը։
Անհրաժեշտ է դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով։
Դատավորի օգնական` Երվանդ Հովհաննիսյան
Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք. Ալավերդի, Թումանյան 1
Հեռ..` 0253/2-42-23
Էլ. փոստ`