Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԼԴ/5214/02/20 քաղաքացիական գործովրպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ Լուիզա Ասատուրի Պողոսյանին ուղղված դատական ծանուցագիր

03.04.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Լուիզա Ասատուրի Պողոսյանին
բն. ք.Վանաձոր Չուխաջյան փողոց շ.24 բն.4/



ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Մկոյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ «Ֆինքա» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Ասատուր Կարապետի Պողոսյանի և Քանաքարա Անիկտորի Խաչատրյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք՝ Կարապետ Ասատուրի Պողոսյան, Ազատուհի Խորենի Մերգելյան, Գրիգոր Կարապետի Պողոսյան, Անահիտ Կարապետի Պողոսյան, Լուիզա Ասատուրի Պողոսյան, Կարեն Ասատուրի Պողոսյան՝ բաժիններն առանձնացնելու, դրանց վրա բռնագանձում տարածելու, բաժիններն առանձնացնելու անհնարինության կամ աննպատակահարմարության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու, բռնագանձումը Ասատուր Պողոսյանի և Քանաքարա Խաչատրյանի բաժինների վրա տարածելու պահանջների մասին:
Դատարանի որոշմամբ քաղաքացիական գործի վարույթը վերսկսվել և նախնական դատական նիստը նշանակվել է 2024 թվականի ապրիլի 29-ին ժամը 14։00-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սպիտակի նստավայրում (ք. Սպիտակ, Ալեք Մանուկյան 2-րդ նրբանցք 10, նիստերի դահլիճ թիվ 1):
Որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ անհրաժեշտ է նշված օրը և ժամին ներկայանալ կամ ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Կից ուղարկվում է թիվ ԼԴ/5214/02/20 քաղաքացիական գործով Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացրած որոշման մեկ օրինակը և դատաշինարարատեխնիկական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննության եզրակացության եզրափակիչ մասի պատճենը:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ եզրակացությունն ամբողջությամբ դեպոնացված է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սպիտակի նստավայրում և դրան կարող եք ծանոթանալ մինչև 17.04.2024 թվականը՝ յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, քաղաք Սպիտակ, Ալեք Մանուկյան 2/10

Հեռ..` +374 255 2 22 03

Էլ. փոստ`