Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԼԴ/5256/02/22 քաղաքացիական գործով պատասխանող ՀԱՅԿ ՀՄԱՅԱԿԻ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ուղղված դատական ծանուցագիր

03.04.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ՀԱՅԿ ՀՄԱՅԱԿԻ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ
/Հասցե`ՀՀ, Լոռու մարզ, գ. Եղեգնուտ, 4 փողոց, 52 տ./

ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Մկոյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ «Ֆինքա» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Հայկ Հմայակի Մանուկյանի` ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին։
Դատարանի որոշմամբ քաղաքացիական գործի վարույթը վերսկսվել և նախնական դատական նիստը նշանակվել է 2024 թվականի մայիսի 08-ին ժամը 11։00-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սպիտակի նստավայրում (ք. Սպիտակ, Ալեք Մանուկյան 2-րդ նրբանցք 10, նիստերի դահլիճ թիվ 1):
Որպես Պատասխանող անհրաժեշտ է նշված օրը և ժամին ներկայանալ կամ ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Կից ուղարկվում է թիվ ԼԴ/5256/02/22 քաղաքացիական գործով Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացրած որոշման մեկ օրինակը և դատաշինարարատեխնիկական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննության եզրակացության եզրափակիչ մասի պատճենը:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ եզրակացությունն ամբողջությամբ դեպոնացված է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սպիտակի նստավայրում և դրան կարող եք ծանոթանալ մինչև 17.04.2024 թվականը՝ յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում:



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, քաղաք Սպիտակ, Ալեք Մանուկյան 2/10

Հեռ..` +374 255 2 22 03

Էլ. փոստ`