Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/10432/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

04.04.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդված 6-րդ մաս

Քաղաքացիական գործ` ԵԴ/10432/02/21
Հայցվոր՝ Վազգեն Մեսրոֆ Բեզիկին
/ՀՀ ք. Երևան, Սունդուկյան փող. 56 /

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (դատավոր` Գ. Վարդանյան) վարույթում է գտնվում ըստ հայցի Վազգեն Մեսրոֆ Բեզիկն ընդդեմ ՀՀ ԳԱԱ «Ընդհանուր և օրգանական քիմիայի ինստիտուտ» ՊՈԱԿ-ի և ՀՀ կառավարությանն առընթեր գույքի կառավարման կոմիտեի, երրորդ անձինք՝ Երևանի քաղաքապետարանի և ՀՀ կադաստրի պետական կոմիտեի՝ հարկադիր և անհատույց սերվիտուտ սահմանելու պահանջի մասին թիվ ԵԴ/10432/02/21 քաղաքացիական գործը։
Սույնով ծանուցվում եք առ այն, որ քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2024 թվականի օգոստոսի 13-ին, ժամը` 10:40-ին:
Քաղաքացիական գործով` որպես դատավարության մասնակից, նշված օրը և ժամին, դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան (Աջափնյակ 2 նստավայր, հասցե` ք. Երևան, Հալաբյան 41ա):
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 11-րդ մասոի համաձայն` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:

Դատավորի օգնական՝ Ա. Հարությունյան



Հասցե` ք.Երևան, Հալաբյան 41 Ա

Հեռ..` +37410 51-18-13 411

Էլ. փոստ`