Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԱՔԴ/4732/02/14 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման ծանուցում:

05.04.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

ԴԴԱ - 8.2
Քաղաքացիական գործով պատասխանող՝
Լուսինե Բագրատի Դանիելյան
/ ք.Երևան, Նաիրի Զարյան փողոց, տուն 110/

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի /նախագահությամբ դատավոր Ա.Պետրոսյան/ վարույթում գտնվող թիվ ԵԱՔԴ/4732/02/14 քաղաքացիական գործով՝ ըստ հայցի Հայցվոր Օֆելյա Եզեկյանի ներկայացուցիչ Վարդուհի Եզեկյանը 19.11.2014թ. հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Վահիդա Երեմի Մարտիրոսյանի, Արտաշես Ռազմիկի Համբարձումյանի, Վլադիմիր Ռազմիկի Համբարձումյանի, Անդրանիկ Ռազմիկի Համբարձումյանի, Աբրահամ Ապետնակի Պետրոսյանի, Զավեն Արևշատի Հակոբյանի իրավահաջորդ Ջեմա Սարիբեկի Պաբեյանի, Մարկրիտ Արմենակի Չեչելյանի, Զարինե Ստեփանի Քոսյանի, Հակոբ Ստեփանի Քոսյանի, Հրաչյա Ստեփանի Քոսյանի, Անուշ Հարությունյանի, Միքայել Բագրատի Դանիելյանի, Թամարա Բագրատի Դանիելյանի, Լուսինե Բագրատի Դանիելյանի, երրորդ անձ` ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Երևան տարածքային ստորաբաժանման` ընդհանուր սեփականություն հանդիսացող հողամասի բաժնեմասն առանձնացնելու պահանջի մասին:

Տեղեկացնում եմ, որ Դուք` որպես պատասխանող, հրավիրվում եք ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Էրեբունի նստավայր` ք. Երևան Մ. Խորենացու 162 Ա հասցեում (2-րդ հարկ, թիվ 2 նիստերի դահլիճ) թիվ ԵԱՔԴ/4732/02/14 քաղաքացիական գործով 20.06 .2024 թվականին, ժամը 16:30-ին նշանակված նախնական դատական նիստին մասնակցելու:

Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատարան անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ դատարանին տեղեկություններ հաղորդել և դատավարական փաստաթղթեր ուղարկել կարող եք նաև erebuni@court.am էլեկտրոնային հասցեով, 010-576-631 (102):

Դատավորի օգնական՝ Լ. Պետրոսյան

Հասցե` ք. Երևան, Խորենացու 162 Ա

Հեռ..` 010576631/102/

Էլ. փոստ`