Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԵԴ2/1114/02/23 քաղաքացիական գործով Կարեն Մնացականյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

05.04.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
Քաղաքացիական դատավարության օրենսդրություն





Քաղաքացիական գործ թիվ ԵԴ2/1114/02/23

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

4-ը ապրիլի 2024թ. ք. Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Ա․ Մկրտչյանի, դռնբաց դատական նիստում քննության առնելով քաղաքացիական գործն ըստ հայցի «Ակբա Բանկ» ԲԲ ընկերության ընդդեմ Կարեն Մնացականյանի, Աննիկ Մանուկյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Մ. Հովակիմյանի վարույթում է քննվել թիվ ԵԴ2/1114/02/23 քաղաքացիական գործն ըստ հայցի «Ակբա Բանկ» բաց բաժնետիրական ընկերության ընդդեմ Կարեն Արտյուշայի Մնացականյանի, Անիկ Լևուշի Մանուկյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Դատավոր Մ. Հովակիմյանի գործուղման ժամկետը լրանալու հանգամանքով պայմանավորված՝ քաղաքացիական գործը հանձվել է վերամակագրության և 04.10.2023թ.-ին մակագրվել է դատավոր Արամ Մկրտչյանին:
Քաղաքացիական գործը դատավորի աշխատակազմին է տրամադրվել 09.10.2023 թվականին:
Դատարանի 12.10.2023թ. որոշմամբ քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ, հրավիրվել է նախնական դատական նիստ՝ 04.04.2024թ.:
Նախնական դատական նիստին ներկայացել է պատասխանող Աննիկ Մանուկյանը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստի ընթացքում գործին մասնակցող անձանց հետ քննարկում է գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի, այդ թվում՝ ապացուցման կարիք չունեցող փաստերի և ապացուցման ենթակա փաստերի շրջանակը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետերի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստի ընթացքում գործին մասնակցող անձանց հետ քննարկում է ապացուցման պարտականությունը նրանց միջև բաշխելու հարցը։
Նախնական դատական նիստում Դատարանը քննարկել է վերը հիշատակված հարցերը և գտնում է, որ կողմերի համար պետք է սահմանել ապացուցման պարտականություն:
Դատարանը գտնում է, որ սույն գործով ապացուցման ենթակա են հայցվորի և պատասխանող Կարեն Մնացականյանի միջև վարկային պայմանագիր կնքված լինելու, հայցվորի և պատասխանող Աննիկ Մանուկյանի միջև երաշխավորության պայմանագիր կնքված լինելու, վարկային պայմանագրով Կարեն Մնացականյանին գումար հատկացված լինելու, պարտավորության չափի և հաշվարկի, երաշխավորության պայմանագիրը Աննիկ Մանուկյանի կողմից ստորագրված չլինելու վերաբերյալ փաստերը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ, 169-րդ, 200-րդ հոդվածներով՝ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

ԵԴ2/1114/02/23 քաղաքացիական գործով սահմանել հետևյալ ապացուցման պարտականությունը.
Հայցվոր «Ակբա Բանկ» ԲԲ ընկերությունը պետք է ապացուցի հայցվորի և պատասխանող Կարեն Մնացականյանի միջև վարկային պայմանագիր կնքված լինելու, հայցվորի և պատասխանող Աննիկ Մանուկյանի միջև երաշխավորության պայմանագիր կնքված լինելու, վարկային պայմանագրով Կարեն Մնացականյանին գումար հատկացված լինելու, վարկային պարտավորության չափի և հաշվարկի վերաբերյալ փաստերը:
Պատասխանող Աննիկ Մանուկյանը պետք է ապացուցի երաշխավորության պայմանագիրը իր կողմից ստորագրված չլինելու վերաբերյալ փաստը:
Ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու վերջնաժամկետ սահմանել 10.09.2024թ.:
Հրավիրել նախնական դատական նիստ 17.09.2024թ., ժամը 16:45-ին:


ԴԱՏԱՎՈՐ Ա.ՄԿՐՏՉՅԱՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
ՀՀ քաղաք Երևան Հալաբյան փողոց 41 ա, հեռ.(010-511-813 (438))
ԴԴ9.1/Ե-____________________

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԵԴ2/1114/02/23

Հայցվոր «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲ Ընկերությանը
(հասցե՝ ՀՀ․, ք․ Երևան, Արամի 82-84)
Պատասխանող՝ Կարեն Մնացականյանին
(հասցե՝ ՀՀ․ ք․ Երևան,Երկաթուղայինների 5 փ․, 1/2 տ․,)
Պատասխանող՝ Անիկ Մանուկյանին
(հասցե՝ ՀՀ․ ք․ Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Անդրանիկի փ․, 129, 36)


Ուղարկվում է ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 04․04․2024 թվականի որոշումը՝ «Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին»։
Առդիր որոշումը՝ «1» թերթ։


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Տ․ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ




Հասցե` քաղաք Երևան, Հալաբյան 41Ա

Հեռ..` 010511438

Էլ. փոստ`