Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԼԴ/2912/02/22 քաղաքացիական գործով երրորդ անձ «ԱՐՑԱԽ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ուղղված դատական ծանուցագիր

05.04.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

«ԱՐՑԱԽ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ
/Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Վարդանանց փող., 3-34/

ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Մկոյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Կիմա Նահապետի Վասոյանի և Մարսեդա Սամսոնի Դալլաքյանի ընդդեմ Սերգեյ Գուրգենի Արոյանի՝ ընկերության մասնակցին մասնակիցների կազմից հեռացնելու պահանջի մասին:
Դատարանի որոշմամբ քաղաքացիական գործի դատաքննությունը նշանակվել է 2024 թվականի մայիսի 27-ին ժամը 12:00-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սպիտակի նստավայրում (ք. Սպիտակ, Ալեք Մանուկյան 2-րդ նրբանցք 10, նիստերի դահլիճ թիվ 1):
Որպես երրորդ անձ անհրաժեշտ է նշված օրը և ժամին ներկայանալ կամ ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին:
Միաժամանակ տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, քաղաք Սպիտակ, Ալեք Մանուկյան 2/10

Հեռ..` +374 255 2 22 03

Էլ. փոստ`