Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ 09307309 կատարողական վարույթով կայացված <<Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին>> որոշում

05.04.2024

Տիպ` Հարկադիր կատարողի որոշումներ և ծանուցումներ
Հայտատու` Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, Շիրակի մարզային բաժնի, Արթիկ-Մարալիկ տարածաշրջանի բաժանմունք
<<Դատական ակտերի հարկադիր կատարման մասին>> ՀՀ օրենքի 28 և 43 հոդվածներով և <<Հրապարակային սակարկությունների մասին>> ՀՀ օերնքի 35.1-35.4 հոդվածներով

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 18.06.2022թ. տրված թիվ ՇԴ3/1018/02/19 կատարողական թերթի համաձայն պետք է պարտապան Գայանե Ղեվանդի Պողոսյանից հօգուտ «ՎՏԲ-Հայաստան բանկ» փակ բաժնետիրական ընկերության բռնագանձել 463,24 /չորս հարյուր վաթսուներեք դոլար, քսանչորս ցենտ/ ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ և 7118,20 /յոթ հազար հարյուր տասնութ դրամ, քսան լումա/ ՀՀ դրամ, այդ թվում՝ 420 /չորս հարյուր քսան/ ԱՄՆ դոլարը վարկի մայր գումարն է, որն ամբողջությամբ ժամկետանց է, 3,59 /երեք դոլար, հիսունինը ցենտ/ ԱՄՆ դոլարը տոկոսագումարն է, որն ամբողջությամբ ժամկետանց է, 0,34 /զրո դոլար, երեսունչորս ցենտ/ ԱՄՆ դոլարը ժամկետանց տոկոսի դիմաց հաշվարկված տույժն է, 39,31 ԱՄՆ դոլարը ժամկետանց գումարի դիմաց հաշվարկված տույժն է, 7118,20 ՀՀ դրամը վարկի սպասարկման հաշիվն է:
Վարկի ոչ ժամկետանց մնացորդի նկատմամբ հաշվարկել և պատասխանող Գայանե Ղեվանդի Պողոսյանից հօգուտ «ՎՏԲ-Հայաստան բանկ» փակ բաժնետիրական ընկերության բռնագանձել տոկոսներ 3,5% տարեկան տոկոսադրույքով՝ սկսած 22.08.2019թ.-ից մինչև պարտավորության կատարմանկօրը:
Սկսած 22.08.2019թ.-ից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը, վարկի մայր գումարի ժամկետանց մնացորդի և ժամկետանց տոկոսագումարի նկատմամբ հաշվարկել և պատասխանող Գայանե Ղեվանդի Պողոսյանից հօգուտ «ՎՏԲ-Հայաստան բանկ» փակ բաժնետիրական ընկերության բռնագանձել տույժ` օրական 0,1% տոկոսադրույքով:
Սկսած 22.08.2019թ.-ից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը, պատասխանող Գայանե Ղեվանդի Պողոսյանից հօգուտ «ՎՏԲ-Հայաստան բանկ» փակ բաժնետիրական ընկերության բռնագանձել հաշվի սպասարկման վճար` պայմանագրի 4.1. կետով սահմանված չափով:
Պատասխանող Գայանե Ղեվանդի Պողոսյանից հօգուտ «ՎՏԲ-Հայաստան բանկ» փակ բաժնետիրական ընկերության բռնագանձել 5503,70 /հինգ հազար հինգ հարյուր երեք դրամ, յոթանասուն լումա/ ՀՀ դրամ` որպես հայցվորի կողմից կատարված դատական ծախսի փոխհատուցում:
Պահանջատեր <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲ ընկերությունը գրությամբ հայտնել է, որ վարկը գրավով ապահովված է, ինչի կապակցությամբ նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն:

Հասցե` ՀՀ, Շիրակի մարզ, ք. Արթիկ, Բաղրամյան 40

Հեռ..` 060-713-531

Վեբ կայք` cesa.am

Էլ. փոստ`