Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԿԴ/0011/16/23 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերը դատարանում դեպոնացված լինելու վերաբերյալ ծանւցում

05.04.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ կետ


Քաղաքացիական գործ թիվ ԿԴ/0011/16/23
ԴԴ23
«______»_____________2024թ.

Մերուժան Սերյոժայի Խաչատրյանին
/ՀՀ, Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան, Միկրոշրջան թաղամաս,
28 շենք, 43 բնակարան/



Ուղարկվում է ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 29.12.2023 թվականի թիվ ԿԴ/0011/16/23 օտարերկրյա դատական ակտը Հայաստանի Հանրապետության տարածքում ճանաչելու և կատարման թույլատրելու դիմումը քննության առնելու մասին որոշումը:
Կից՝ որոշումը:



Դատավորի օգնական Ս. Աֆյան



Գործ թիվ ԿԴ/0011/16/23

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԿԱՏԱՐՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ԴԻՄՈՒՄԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՌՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

29.12.2023 թվական քաղաք Հրազդան

ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ`

նախագահությամբ դատավոր Աննա Արզումանյանի
քարտուղարությամբ Վարդուհի Մկրտչյանի

դռնբաց դատական նիստում քննության առնելով Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի մարզի Միտիշինսկի քաղաքային դատարանի դատավոր Դ.Ա.Մոլևայի միջնորդությամբ ներկայացված՝ Աննա Սողոմոնյանի դիմումը՝ Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի մարզի Միտիշինսկի քաղաքային դատարանի թիվ 2-2639/2020 գործով 10.07.2020 թվականի վճիռը Հայաստանի Հանրապետության տարածքում ճանաչելու և կատարելու վերաբերյալ

Պ Ա Ր Զ Ե Ց

1. Գործի դատավարական նախապատմությունը.
«Դատական համակարգ» էլեկտրոնային կառավարման ծրագրի միջոցով Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի մարզի Միտիշինսկի քաղաքային դատարանի դատավոր Դ.Ա.Մոլևայի միջնորդությամբ ներկայացված՝ Աննա Սողոմոնյանի դիմումը 16.06.2023 թվականին մակագրվել է ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Արզումանյանին, որը ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Արզումանյանի աշխատակազմին է հանձնվել 20.06.2023 թվականին:
Դատարանը 20.06.2023 թվականին որոշում է կայացրել թիվ ԿԴ/0011/16/23 գործով ներգրավել թարգմանիչ ռուսերենից հայերեն, հայերենից ռուսերեն թարգմանություն կատարելու համար՝ որոշման կատարումը հանձնարարելով «Կրթարան Սոնա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
Թարգմանված փաստաթղթերը ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել և դատավոր Աննա Արզումանյանի աշխատակազմին է հանձնվել 07.11.2023 թվականին:
Դատարանը 07.11.2023 թվականին որոշում է կայացրել Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի մարզի Միտիշինսկի քաղաքային դատարանի դատավոր Դ.Ա.Մոլևայի միջնորդությամբ ներկայացված՝ Աննա Սողոմոնյանի դիմումը՝ Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի մարզի Միտիշինսկի քաղաքային դատարանի թիվ 2-2639/2020 գործով 10.07.2020 թվականի վճիռը Հայաստանի Հանրապետության տարածքում ճանաչելու և կատարելու վերաբերյալ ընդունել վարույթ և դատական նիստ հրավիրել 13.12.2023 թվականին, ժամը 11:00-ին:

2. Դիմողի փաստարկները և պահանջը.
Աննա Սողոմոնյանը դիմումով 22.01.1993 թվականի «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» Մինսկի կոնվենցիայի համաձայն խնդրել է թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքում 10.07.2020 թվականի Մոսկվայի շրջանի Միտիշինսկի քաղաքային դատարանի՝ ըստ հայցի Աննա Վազգենի Սողոմոնյանի ընդդեմ Մերուժան Սերյոժայի Խաչատրյանի (ծնված՝ 19.02.1991 թվականին, անձնագիր՝ AK0389019 (AM 0456983) ստացականով դրամական միջոցների բռնագանձման մասին թիվ 2-2639/2020 քաղաքացիական գործով կայացված վճռի հարկադիր կատարումը:
Ներկա պահին դատարանի վճռի կատարման մասին տեղեկատվություն Մոսկվայի շրջանի Միտիշինի քաղաքային դատարանի հասցեով չի ընդունվել:

3. Մերուժան Խաչատրյանի փաստարկները, իրավական դիրքորոշումը.
Մերուժան Խաչատրյանին ուղարկված ծրարը վերադարձվել է դատարան:
Դատարանը նրա ծանուցումն իրականացրել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածին համապատասխան, այդ թվում` Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում ծանուցման միջոցով:

4. Դատարանի իրավական վերլուծությունները և եզրահանգումները.
Դատարանը, քննության առնելով դիմումը, ուսումնասիրելով գործի նյութերը, գտնում է, որ դիմումը ենթակա է բավարարման, հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 346-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերի համաձայն՝ օտարերկրյա պետությունների դատարանների քաղաքացիական գործերով կայացված դատական ակտերը ճանաչվում են, իսկ կատարում պահանջող դատական ակտերը նաև կատարվում են Հայաստանի Հանրապետությունում, եթե այդպիսի ճանաչումը և կատարումը նախատեսված են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով կամ փոխադարձության հիման վրա:
Սույն ենթաբաժնի իմաստով՝ օտարերկրյա դատական ակտ է համարվում այլ պետության դատական մարմնի ընդունած եզրափակիչ դատական ակտը` անկախ դրա անվանումից, որն ունի իրավական ուժ այն պետությունում, որտեղ կայացվել է, այդ թվում՝ օտարերկրյա դատարանի հաստատած հաշտության համաձայնությունները, արձակած դատական հրամանները և վճարման կարգադրությունները, հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման մասով քրեական գործերով կայացրած դատավճիռները:
Օտարերկրյա դատական ակտը Հայաստանի Հանրապետությունում ենթակա է ճանաչման և կատարման, եթե այդ ակտով լուծվող վեճը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ համարվում է քաղաքացիական, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրով:
Օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա դատական ակտերը ճանաչելու և կատարման թույլատրելու վերաբերյալ դիմումներով վարույթներն իրականացվում են սույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն, այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են սույն ենթաբաժնի դրույթներով:
Օրենսգրքի 348-րդ հոդվածի համաձայն՝ հարկադիր կատարման ենթակա օտարերկրյա դատական ակտը Հայաստանի Հանրապետության իրավասու դատարան ճանաչման և կատարման կարող է ներկայացվել օտարերկրյա դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու պահից երեք տարվա ընթացքում:
Օտարերկրյա դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու պահը որոշվում է այն պետության օրենսդրությամբ, որտեղ կայացվել է դատական ակտը:
Օրենսգրքի 350-րդ հոդվածի համաձայն՝ օտարերկրյա դատական ակտը ճանաչելու վերաբերյալ դիմում իրավասու դատարան կարող են ներկայացնել այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է տվյալ օտարերկրյա դատական ակտը:
Օտարերկրյա դատական ակտը ճանաչելու և կատարման թույլատրելու վերաբերյալ դիմում իրավասու դատարան կարող են ներկայացնել՝
1) այն անձը, որի օգտին կայացվել է օտարերկրյա դատական ակտը.
2) ակտը կայացրած օտարերկրյա դատարանը՝ տվյալ պետության պետական բյուջեի օգտին գանձվող դատական ծախսերի բռնագանձման մասով.
3) Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետական մարմինները, եթե այդպիսի լիազորություն նախատեսված է օրենքով կամ միջազգային պայմանագրերով։
Օրենսգրքի 353-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դիմումը քննող դատարանը գործի քննության ընթացքում պարզում է միայն, թե որքանով է օտարերկրյա դատական ակտը համապատասխանում սույն գլխով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված պահանջներին:
Օրենսգրքի 354-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը մերժում է օտարերկրյա դատական ակտի ճանաչումը և կատարման թույլատրելու վերաբերյալ դիմումը, եթե`
1) դատական ակտն օրինական ուժի մեջ չի մտել` համաձայն այն պետության օրենսդրության, որտեղ կայացվել է,
2) կողմը զրկված է եղել դատավարությանը մասնակցելու հնարավորությունից,
3) առկա է նույն անձանց միջև, նույն առարկայի վերաբերյալ և միևնույն հիմքով գործով Հայաստանի Հանրապետության դատարանի կայացրած և օրինական ուժի մեջ մտած դատական ակտ կամ այլ պետության դատարանի կողմից կայացված և Հայաստանի Հանրապետության դատարանի կողմից ճանաչված դատական ակտ,
4) Հայաստանի Հանրապետության դատարանում նույն անձանց միջև, նույն առարկայի վերաբերյալ և միևնույն հիմքով գործով առկա է ավելի վաղ հարուցված վարույթ,
5) գործը, որի վերաբերյալ կայացվել է օտարերկրյա պետության դատարանի դատական ակտը, պատկանում է Հայաստանի Հանրապետության դատարանների բացառիկ իրավասությանը,
6) գործը, որի վերաբերյալ կայացվել է օտարերկրյա պետության դատարանի դատական ակտը, չի պատկանում այդ պետության դատարանի միջազգային իրավասությանը,
7) դատական ակտի ճանաչումը և կատարումը հակասում են Հայաստանի Հանրապետության հանրային կարգին,
8) դատական ակտը ենթակա չէ կատարման` համաձայն այն պետության օրենսդրության, որտեղ կայացվել է:
Հայաստանի Հանրապետության դատարանը մերժում է օտարերկրյա պետության դատարանի դատական ակտը ճանաչելու և կատարման թույլատրելու վերաբերյալ դիմումը` կատարման թույլատրելու մասով, եթե լրացել է ակտը կատարման ներկայացնելու եռամյա ժամկետը, և այդ ժամկետը չի վերականգնվել Հայաստանի Հանրապետության դատարանի կողմից:
Օտարերկրյա դատական ակտի ճանաչման և կատարման միջնորդությունը մերժելու՝ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 4-րդ կետերով նախատեսված հիմքերը վերանալու դեպքում շահագրգիռ անձն իրավունք ունի օտարերկրյա դատական ակտի ճանաչման և կատարման դիմումով կրկին դիմելու Հայաստանի Հանրապետության իրավասու դատարան:
Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի առկայության դեպքում օտարերկրյա դատական ակտը ենթակա է ճանաչման և կատարման Հայաստանի Հանրապետությունում, եթե այն բավարարում է միջազգային պայմանագրով սահմանված դատական ակտերի ճանաչման և կատարման պահանջները, ինչպես նաև եթե դրա ճանաչումը և կատարումը չեն հակասում Հայաստանի Հանրապետության հանրային կարգին:
Օրենսգրքի 355-րդ հոդվածի համաձայն՝ դիմումի քննության արդյունքներով դատարանը որոշում է կայացնում օտարերկրյա դատական ակտը ճանաչելու և կատարման թույլատրելու կամ այդպիսի ճանաչումը և կատարման թույլատրելը մերժելու մասին:
«Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 22.01.1993 թվականի Մինսկի կոնվեցիայի (այսուհետ նաև՝ Կոնվենցիա) 52-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, սույն Կոնվենցիայով նախատեսված պայմաններով, ճանաչում և կատարում է այլ Պայմանավորվող կողմերի տարածքներում ընդունված հետևյալ որոշումները՝
ա) քաղաքացիական և ընտանեկան գործերով արդարադատության մարմինների որոշումները, ներառյալ՝ նման գործերով դատարանի հաստատած հաշտության համաձայնագրերն ու դրամական պարտավորությունների վերաբերյալ նոտարական ակտերը (այսուհետ՝ որոշումներ),
բ) վնասի հատուցման վերաբերյալ քրեական գործերով դատարանների որոշումները:
Կոնվենցիայի 54-րդ հոդվածի համաձայն՝ 51-րդ հոդվածով նախատեսված որոշումների ճանաչման և հարկադիր կատարման թույլտվության մասին միջնորդությունները քննվում են այն Պայմանավորվող կողմի դատարաններում, որի տարածքում պետք է իրականացվի հարկադիր կատարումը:
Որոշումների ճանաչման և հարկադիր կատարման թույլտվության մասին միջնորդությունները քննող դատարանը սահմանափակվում է պարզելով, որ պահպանված են սույն Կոնվենցիայով նախատեսված պայմանները: Եթե այդ պայմանները պահպանված են, դատարանը որոշում է կայացնում հարկադիր կատարման մասին:
Հարկադիր կատարման կարգը որոշվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի տարածքում պետք է իրականացվի հարկադիր կատարումը:
Կոնվենցիայի 55-րդ հոդվածի համաձայն՝ 52-րդ հոդվածով նախատեսված որոշումների ճանաչումը և հարկադիր կատարման թույլտվությունը կարող են մերժվել, եթե՝
ա) այն Պայմանավորվող կողմի օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում կայացվել է որոշումը, վերջինս օրինական ուժի մեջ չի մտել կամ ենթակա չէ կատարման, բացառությամբ այն դեպքերի, երբ որոշումը ենթակա է կատարման մինչև օրինական ուժի մեջ մտնելը,
բ) պատասխանողը չի մասնակցել դատավարությանն այն պատճառով, որ նրան կամ նրա կողմից լիազորված անձին պատշաճ ձևով և ժամանակին չի հանձնվել դատարան ներկայանալու մասին ծանուցագիրը,
գ) այն Պայմանավորվող կողմի տարածքում, որտեղ պետք է ճանաչվի և կատարվի որոշումը, միևնույն կողմերի միջև, միևնույն առարկայի մասին և միևնույն հիմքերով գործով ավելի վաղ ընդունվել է օրինական ուժի մեջ մտած որոշում կամ առկա է երրորդ պետության դատարանի ճանաչված որոշումը, կամ էլ եթե այդ Պայմանավորվող կողմի մարմինն այդ գործով քննություն է սկել ավելի վաղ,
դ) գործը, սույն Կոնվենցիայի դրույթների համաձայն, իսկ նրանով չնախատեսված դեպքերում՝ այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի տարածքում որոշումը պետք է ճանաչվի և կատարվի, պատկանում է այդ կողմի մարմնի բացառիկ իրավասությանը,
ե) բացակայում է պայմանագրային ընդդատության գործով կողմերի համաձայնությունը հաստատող փաստաթուղթը,
զ) լրացել է հարկադիր կատարման վաղեմության ժամկետը՝ նախատեսված այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի դատարանը կատարում է հանձնարարությունները:
Դատարանն արձանագրում է, որ Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի մարզի Միտիշինսկի քաղաքային դատարանի թիվ 2-2639/2020 գործով 10.07.2020 թվականին կայացված հեռակա վճռի ռուսերենից թարգմանության համաձայն. «Մոսկվայի շրջանի Միտիշինսկի քաղաքային դատարանը հետևյալ կազմով՝ նախագահող դատավոր Դ.Ա.Մոլևա, քարտուղար՝ Լ․Ա․Լոզովենկո, դռնբաց նիստում քննելով ըստ հայցի Աննա Վազգենի Սողոմոնյանի ընդդեմ Մերուժան Սերյոժայի Խաչատրյանի ստացականով դրամական միջոցների բռնագանձման մասին թիվ 2-2639/2020 քաղաքացիական գործը պարզեց.
Հայցվորը դիմել է դատարան ընդդեմ Մերուժան Սերյոժայի Խաչատրյանի փոխառության պայմանագրով դրամական միջոցների բռնագանձման մասին հայցով։ (…):
Հայցվոր Ա․Վ․Սողոմոնյանը դատական նիստին ներկայացել է, խնդրել է դատարանին դրանք բավարարել: Չի առարկել հեռակա վճռի ընդունման դեմ:
Պատասխանող Մ.Ս.Խաչատրյանը դատական նիստին չի ներկայացել, գործի քննության անցկացման ժամի և վայրի մասին պատշաճ ձևով ծանուցվել է:
Դատարանը, հաշվի առնելով հայցվորի կարծիքը, ղեկավարվելով ՌԴ ՔԴՕ-ի 233-րդ հոդվածով հնարավոր է համարել գործը քննել պատասխանողի բացակայությամբ հեռակա վարույթի կարգով (…):
Պատասխանողը ներկայացված հայցի վերաբերյալ իր առարկությունները չի ներկայացրել, առանց հարգելի պատճառների դատական նիստին չի ներկայացել: (…):
Դատարանը վճռեց՝ Աննա Վազգենի Սողոմանյանի հայցային պահանջները բավարարել մասնակի:
Բռնագանձել Մերուժան Սերյոժայի Խաչատրյանից հօգուտ Աննա Վազգենի Սողոմոնյանի 12.05.2019 թվականի ստացականով 60 000 ռուբլի: 12.06.2019 թվականից մինչև 12.11.2019 թվականը ուրիշի դրամական միջոցները օգտագործելու համար տոկոսներ 1886,30 ռուբլու չափով, իրավաբանական ծառայությունների վճարման ծախսերը 10 000 ռուբլու չափով, պետական տուրքի վճարման ծախսերը 2057 ռուբլու չափով, փոստային ծախսերը 264,11 ռուբլու չափով: (…)
Վճիռը մտել է օրինական ուժի մեջ մտել 15.09.2020 թվականին»:
Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի մարզի Միտիշինսկի քաղաքային դատարանի թիվ 2-2639/2020 գործով 10.07.2020 թվականի դատական նիստի արձանագրության ռուսերենից թարգմանության համաձայն. «Մոսկվայի շրջանի Միտիշինսկի քաղաքային դատարանը հետևյալ կազմով՝ նախագահող դատավոր Դ.Ա.Մոլևա, քարտուղար՝ Լ․Ա․Լոզովենկո, դռնբաց նիստում քննել է ըստ հայցի Աննա Վազգենի Սողոմոնյանի ընդդեմ Մերուժան Սերյոժայի Խաչատրյանի՝ ստացականով դրամական միջոցների բռնագանձման մասին թիվ 2-2639/2020 քաղաքացիական գործը: (…):
Հայցվոր Աննա Վազգենի Սողոմոնյանը ներկայացել է:
Դատական նիստին չեն ներկայացել՝ պատասխանող Մ.Ս.Խաչատրյանը, ծանուցված է: (…):
Դատարանի կողմից քննարկվում է գործի պատասխանողի՝ պատշաճ ծանուցված, բացակայությամբ քննելու մասին հարցը: Գործի նյութերում առկա է վերադարձված ծրարը, սույն հանգամանքը դատարանը համարում է որպես նամակի ստացման մերժում:
Դատարանի կողմից քննարկվում է գործի քննությունը անցկացնելու հնարավորությունը պատասխանողի բացակայությամբ՝ հեռակա դատավարության կարգով:
Հայցվոր՝ չեմ առարկում գործը քննել հեռակա դատավարության կարգով: (…)»:
Գործում առկա է Մոսկվայի շրջանի Միտիշինսկի քաղաքային դատարանի կողմից Մերուժան Սերյոժայի Խաչատրյանին ուղղված վերադարձված ծրարի ռուսերենից թարգմանություն:
Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի մարզի Միտիշինսկի քաղաքային դատարանի դատավոր Դ.Ա.Մոլևայի կողմից թիվ 2-2639/2020 գործով 31.03.2023 թվականին տրված տեղեկանքի ռուսերենից թարգմանության համաձայն՝ քննելիս ըստ հայցի Աննա Վազգենի Սողոմոնյանի ընդդեմ Մերուժան Սերյոժայի Խաչատրյանի (19.02.1991 թվականին ծնված, անձնագիր՝ Հայաստանի Հանրապետության AM 0456983, տրված 27.09.2011 թվականին, 049-ի կողմից) ստացականով դրամական միջոցների բռնագանձման մասին թիվ 2-2639/2020 քաղաքացիական գործը, պատասխանող Մ.Ս.Խաչատրյանը պատշաճ ձևով ծանուցված է դատական նիստի ժամանակի և տեղի մասին ՌԴ ՔԴՕ-ի 113-րդ հոդվածին համապատասխան։
Պատասխանողը գրանցված է հետևյալ հասցեով՝ Հայաստանի Հանրապետություն, քաղաք Հրազդան, Միկրոշրջան թաղամաս, 28, բնակարան 43:
Մոսկվայի շրջանի Միտիշինսկի քաղաքային դատարանի թիվ 2-2639/2020 վճիռն օրինական ուժի մեջ է մտել և ենթակա է կատարման:
Մոսկվայի շրջանի Միտիշինսկի քաղաքային դատարանի թիվ 2-2639/2020 վճիռը Ռուսաստանի Դաշնության տարածքում չի կատարվել։
«Դատալեքս» (Datalex) դատական տեղեկատվական համակարգում առկա չէ Աննա Սողոմոնյանի ընդդեմ Մերուժան Խաչատրյանի միջև, միևնույն առարկայի մասին և միևնույն հիմքերով գործ, և սույն գործով չի ներկայացվել միևնույն կողմերի միջև, միևնույն առարկայի մասին և միևնույն հիմքերով գործով երրորդ պետության դատարանի ճանաչված որոշում:
Դատարանը փաստում է, որ Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի մարզի Միտիշինսկի քաղաքային դատարանի թիվ 2-2639/2020 գործով 10.07.2020 թվականին կայացված հեռակա վճիռը մտել է օրինական ուժի մեջ և ենթակա է կատարման, նույն գործով պատասխանողը ծանուցվել է դատական նիստի վերաբերյալ, Հայաստանի Հանրապետության դատարաններում առկա չէ միևնույն կողմերի միջև, միևնույն առարկայի մասին և միևնույն հիմքերով գործով, և չի ներկայացվել երրորդ պետության դատարանի ճանաչված որոշում, գործը, Կոնվենցիայի դրույթների համաձայն կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, չի պատկանում Հայաստանի Հանրապետության դատարանների բացառիկ իրավասությանը, չի լրացել հարկադիր կատարման վաղեմության ժամկետը՝ նախատեսված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
Միաժամանակ, դատարանը փաստում է, որ Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի մարզի Միտիշինսկի քաղաքային դատարանի թիվ 2-2639/2020 գործով 10.07.2020 թվականին կայացված վճռի ճանաչումը և կատարումը չի հակասում Հայաստանի Հանրապետության հանրային կարգին:
Վերոգրյալը հիմք ընդունելով, դատարանն արձանագրում է, որ սույն գործով բացակայում են Կոնվենցիայի 55-րդ հոդվածով նախատեսված՝ օտարերկրյա դատական ակտի ճանաչումը և կատարումը մերժելու հիմքերը, հետևաբար Աննա Սողոմոնյանի դիմումը՝ Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի մարզի Միտիշինսկի քաղաքային դատարանի թիվ 2-2639/2020 գործով 10.07.2020 թվականի վճիռը ճանաչելու և կատարման թույլատրելու պահանջի մասին, ենթակա է բավարարման:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 188-րդ, 199-րդ, 200-րդ, 361-րդ, 362-րդ, 346-357-րդ հոդվածներով, դատարանը՝



Ո Ր Ո Շ Ե Ց


1. Աննա Սողոմոնյանի դիմումը՝ օտարերկրյա դատական ակտը ճանաչելու և կատարման թույլատրելու պահանջի մասին, բավարարել.
Ճանաչել Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի մարզի Միտիշինսկի քաղաքային դատարանի թիվ 2-2639/2020 գործով 10.07.2020 թվականին կայացված վճիռը Հայաստանի Հանրապետության տարածքում, որով դատարանը վճռել է «(...) Աննա Վազգենի Սողոմանյանի հայցային պահանջները բավարարել մասնակի:
Բռնագանձել Մերուժան Սերյոժայի Խաչատրյանից հօգուտ Աննա Վազգենի Սողոմոնյանի 12.05.2019 թվականի ստացականով 60 000 ռուբլի: 12.06.2019 թվականից մինչև 12.11.2019 թվականը ուրիշի դրամական միջոցները օգտագործելու համար տոկոսներ 1886,30 ռուբլու չափով, իրավաբանական ծառայությունների վճարման ծախսերը 10 000 ռուբլու չափով, պետական տուրքի վճարման ծախսերը 2057 ռուբլու չափով, փոստային ծախսերը 264,11 ռուբլու չափով (…)» և թույլատրել կատարման:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից յոթ օր հետո:
Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ այն ստանալուց հետո` յոթնօրյա ժամկետում:



ԴԱՏԱՎՈՐ Ա. ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ



.



Հասցե` ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Միկրոշրջան թաղամաս, 13 փողոց, 1/1

Հեռ..` +374 222 2-69-26

Էլ. փոստ`