Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գուրգեն Աշոտի Մանուկյանին պատկանող շարժական գույքի աճուրդ-վաճառք կազմակերպելու մասին

07.04.2024

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Վահե Արայիկի Նազարեթյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2024 թվականի մայիսի 03-ին ժամը 11:00-ին ք. Երևան, Չեխովի 23, բնակարան 68 հասցեում Գուրգեն Մանուկյանի սնանկության գործով կառավարիչ Վահե Նազարեթյանի կողմից կանցկացվի պարտապանին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքի աճուրդ-վաճառք։

Լոտ 1. «Opel Vectra» մակնիշի, 35 MS 102 համարանիշի տրանսպորտային միջոց: Նույնականացման համարը՝ W010JBF19Y1087206: Վազքը՝ 345,000 կմ, ղեկը՝ ձախակողմյան է, արտադրության տարեթիվը՝ 2000 թվականի: Փոխանցման տուփը մեխանիկական, սրահը՝ կտորից: Տրանսպորտային միջոցից լրակազմությունից բացակայում են 4 անվահեծերը իրենց անվադողերով: Մեքենայի ընդհանուր վիճակը գնահատվում է վատ:
Մեկնարկային գինը կազմում է 780,000 ( յոթ հարյուր ութսուն հազար ) ՀՀ դրամ։

Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և կանխավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը։
Մասնակցության վճարը և կանխավճարը կազմում են լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում է կանխիկ կամ փոխանցումով` «Արարատբանկ» ԲԲԸ-ում Գուրգեն Մանուկյանի 1510014894194114 սնանկության հատուկ հաշվին:
Աճուրդի մասնակից չհամարվող անձանց մուտքի վճարը կազմում է` 10.000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները ոչ ուշ քան աճուրդի անցկացման օրվանից 5 օր առաջ մինչև ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան / հասցե՝ ք.Երևան, Օտյան 53/2 /:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։
Աճուրդի կանոնակարգին և լոտին ծանոթանալու համար զանգահարել սնանկության գործով կառավարիչ Վահե Նազարեթյանին, հեռ. 077443822, 096696779։

Հասցե` Ք. Երևան, Վ. Շենգավիթ, 1-ին փողոց, տուն 47/5

Հեռ..` 077443822

Էլ. փոստ`