Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ2/33034/02/23 Քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցում

08.04.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

թիվ ԵԴ2/33034/02/23 քաղաքացիական գործով Պատասխանող՝ Լիլիթ Արմենի Գևորգյան /Սերոբյան/-ին
Ծանուցման հասցե՝ ՀՀ, ք.Երևան, Արաբկիր, Խաչատրյան փ. 14

Հարգելի Լիլիթ Արմենի Գևորգյան /Սերոբյան/, Դուք՝ որպես պատասխանող, ծանուցվում եք այն մասին, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի վարույթում է քննվում թիվ ԵԴ2/33034/02/23 քաղաքացիական գործն ըստ հայցի Անուշ Վազգենի Սաֆարյանի սնանկության գործով կառավարիչ Արմեն Խաչատրյանի ընդդեմ Լիլիթ Արմենի Գևորգյան /Սերոբյան/-ի՝ 26․06․2021թ տրանսպորտային միջոցի առուվաճառքի պայմանագիրը նվիրատվության պայմանագիր ճանաչելու, որպես շինծու /առոչինչ/ գործարքի անվավերության հետևանք՝ ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանություն ծառայության կողմից Լիլիթ Սերոբյանի անվամբ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը ճանաչել որպես 26․06․2021թ․ տրանսպորտային միջոցի նվիրատվության պայմանագրի հիմքով կատարված սեփականության իրավունքի պետական գրանցում, պահանջի մասին, որով հրավիրվել է հերթական նախնական դատական նիստ, որը տեղի կունենա 12.06.2024թ. ժամը 17:00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրում՝ ք.Երևան, Հր.Ներսիսյան 10 հասցեում, թիվ 10 դատական նիստերի դահլիճում:
Դատական նիստին ներկայանալ սահմանված ժամին՝ Ձեր հետ ունենալով վավեր անձը հաստատող փաստաթուղթ:
Ծանոթություն. ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ Առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:

Վերոնշյալ դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրում, որոնց կարող եք ծանոթանալ Դատարանի նստավայրում՝ ք. Երևան, Հր.Ներսիսյան 10 հասցեում:
Դատավորի օգնական՝ Արթուր Ավետիսյան

Հասցե` ք.Երևան, Հր.Ներսիսյան 10

Հեռ..` +37410240831

Էլ. փոստ`