Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ6/0115/05/24 վարչական գործով ծանուցագիր

08.04.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարանի դատավոր Հերմինե Մուրադյանի օգնական Ս. Մկրտչյան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Հայցվոր Ալբերտ Անդրանիկի Կիրակոսյանին
Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք. Ալավերդի, Սանահին Կայարան, շենք 44, բն. 15

Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր

Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատարանի (դատավոր Հերմինե Մուրադյան) վարույթում քննվող թիվ ՎԴ6/0115/05/24 վարչական գործով (Ալբերտ Անդրանիկի Կիրակոսյանը, Արթուր Ալբերտի Կիրակոսյանը, Անդրանիկ Ալբերտի Կիրակոսյանը, Ալբերտ Աշոտի Կիրակոսյանը, Ռոզա Ստեփանի Կիրակոսյանը, Մանուշ Սամվելի Դանիելյանն ընդդեմ ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության, երրորդ անձ՝ «Սիլ Ինշուրանս» ԱՓԲԸ՝ ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության Լոռու մարզային բաժնի ավագ հարկադիր կատարող Ա. Աղեկյանի 22.01.2024 թվականի «Բնակարանը հարկադիր վտարելու մասին» որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին) նշանակվել է նախնական դատական նիստ, որը տեղի կունենա 2024 թվականի ապրիլի 29-ին՝ ժամը 17:00, ՀՀ վարչական դատարանի Վանաձորի նստավայրի շենքում (Մխիթար Գոշի 6, 1-ին հարկ, թիվ 1 նիստերի դահլիճ):
Դուք հրավիրվում եք մասնակցելու նշանակված նախնական դատական նիստին՝ որպես հայցվոր։ Դատական նիստին անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, իսկ ներկայացուցչի միջոցով դատական նիստին մասնակցելու դեպքում՝ նաև լիազորագիր կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող այլ փաստաթուղթ։
Նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված լինելու, սակայն դրան չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել Ձեր բացակայությամբ (ՀՀ վարչական դատավարության օրենսգիրք, հոդված 89, մաս 2):
Միաժամանակ, ուղարկվում է վերոնշյալ վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 15.02.2024թ. որոշումը հայցադիմումը վարույթ ընդունելու, գործը ընդհանուր կանոններով քննելու, երրորդ անձ ներգրավելու, վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին, ապացույց պահանջելու և նախնական դատական նիստ հրավիրելու մասին (ընդամենը՝ 3 (երեք) թերթ)։

Դատավորի օգնական Սոնա Մկրտչյան

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6

Հեռ..` 0322 2 32 35

Էլ. փոստ`