Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԼԴ/0889/02/16 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

08.04.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի 6-րդ մաս

հայցվոր` Մարուս Ամիրբեկի Ղումաշյանին
հասցե` ք.Վանաձոր, Աղայան 78-6

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Մարուս Ամիրբեկի Ղումաշյանի ընդդեմ Վանաձորի համայնքապետարանի, Նիկոլայ Գուրգենի Մկրտչյանի, երրորդ անձանց՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման, «Վանաձոր» նոտարական տարածքի և Ժասմին Արտավազդի Մանուկյանի` անշարժ գույքի առուվաճառքի 21.07.2004 թվականի պայմանագրով հանձնման ենթակա անշարժ գույքի մասին պայմանը չհամաձայնեցված, իսկ պայմանագիրը չկնքված համարելու, նույն պայմանագիրն անվավեր ճանաչելու և դրա անվավերության հետևանքները կիրառելու պահանջների մասին:
Սույն գործով նշանակվել է նախնական դատական նիստ 07.05.2024 թվականին, ժամը 10:00-ին (ք.Վանաձոր, Մ.Գոշի 6):
Առաջարկում եմ նշված օրը և ժամին ներկայանալ կամ ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին, հակառակ դեպքում, ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի 118 հոդվածի կարգով, գործը կարող է քննության առնվել Ձեր բացակայությամբ:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:






ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ` Ա.ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6

Հեռ..` +374032224032

Էլ. փոստ`