Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՇԴ3/0685/02/17 քաղաքացիական գործով ծանուցում

08.04.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Մարալիկի նստավայր
ՀՀ Քաղ. դատ օրի 95-րդ հոդվածի 5-րդ մասի


ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ


Հասցե` ՀՀ, Շիրակի մարզ, ք. Մարալիկ, Հրանտ Շահինյան 198, հեռ. (0242) 2-24-48,
էլեկտրոնային հասցեն` maralik@court.am

Գործ թիվ ՇԴ3/0685/02/17
Ե-_________/24
<<08>> ապրիլի 2023թ


Հրապարակային ծանուցում

Քաղաքացիական գործով պատասխանող
Էդգար Վարդի Հարությունյանին
/ ՀՀ, Շիրակի մարզ, գ․ Արևշատ, 5-րդ փողոց, տուն 34/

ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) դատավոր Շ. Նիկողոսյանի (այսուհետ՝ Դատավոր) 30.03.2023 թվականի որոշման համաձայն՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ընդդեմ Էդգար Վարդի Հարությունյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք Անահիտ Հարությունյանի, Կալեպսի Հարությունյանի, Նազելի Հարությունյանի, Վարդ Հարությունյանի՝ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքից Պատասխանողի բաժնեմասն առանձնացնելու, այդ բաժնային չափի վրա բռնագանձում տարածելու և գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջների մասին քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ և օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում ուղարկվել է Ձեզ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ այն դեպքերում, երբ, սույն օրենսգրքի համաձայն, դատավարական ժամկետի հաշվարկն սկսվում է դատավարական փաստաթուղթն ստանալու օրվանից, և դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ դատավարական փաստաթուղթը, կամ դատարանին հայտնի հասցեով ուղարկված դատավարական փաստաթուղթը վերադարձվել է, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել այն ստանալու մասին անդորրագիրը, կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելու հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրում է հրապարակային ծանուցում, որ նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով: Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ յոթերորդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):
Տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Դատարանի Մարալիկի նստավայրում (ՀՀ, Շիրակի մարզ, ք. Մարալիկ, Հրանտ Շահինյան 198):
Տեղեկացվում եք, որ քաղաքացիական գործով 12.06.2024 թվականին ժամը 10:30-ին նշանակվել է դատական նիստ, ինչպես նաև պարզաբանվում է, որ կարող եք դիմում ներկայացնել և ստանալ անհրաժեշտ դատավարական փաստաթղթերը (դիմումը և այլ փաստաթղթերը ներկայացվում են Դատարանի գրասենյակ՝ ք. Մարալիկ, Հրանտ Շահինյան 198 հասցեով և (կամ) ք. Գյումրի, Անկախության հրապարակ 7):

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` ԻԼՅԱ ԱՓՈՅԱՆ

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, ք. Մարալիկ, Հրանտ Շահինյան 198

Հեռ..` (0242) 2-24-48

Էլ. փոստ`