Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀԵՆՐԻԿ ԲԱՐԵՂԱՄԻ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔ Գ․ ԳԵՂԱԿԵՐՏ Մ․ ՄԱՇՏՈՑԻ ՓՈՂՈՑ 87 ՏՈՒՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ N56 ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ (ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑԻ) ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԳԱՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ

09.04.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Խոյի համայնքապետարան
Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 29․1 հոդված

Խոյի համայնքապետարանի աշխատակազմի հարկային պարտավորությունների խախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ և 34-րդ հոդվածների հիմքով հարուցել է վարչական վարույթ, Ձեր կողմից հարկային պարտավորությունները չկատարելու արդյունքում գոյացած գույքահարկի, ինչպես նաև հաշվարկված տույժի գումարների գանձումն օրենքով սահմանված կարգով ապահովելու նպատակով:
Համաձայն <<Վեկտոր Պլյուս>> և E-community ծրագրերից տեղական հարկերի պարտավորությունների վերաբերյալ տեղեկանքի /MERCEDES-BENZ e280 մակնիշի 41NN044/ պետհամարանիշի փոխադրամիջոցը հանդիսանում է Ձեր սեփականությունը և « Գույքահարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, ինչպես նաև հարկային օրենսգրքով սահմանված կարգով Դուք չեք կատարել գույքահարկ վճարելու պարտավորությունները՝ 2016-2023թթ․ ընկած ժամանակահատվածում։
Ձեր պարտավորությունները համայնքի հանդեպ մինչև 2020 թվականը կազմում են՝ 350471 /երեք հարյուր հիսուն հազար չորս հարյուր յոթանասունմեկ / ՀՀ դրամ, որից ապառք՝ 252250/երկու հարյուր հիսուներկու հազար երկու հարյուր հիսուներկու/ ՀՀ դրամ, տույժ՝ 98221/ իննսունութ հազար երկու հարյուր քսանմեկ / ՀՀ դրամ և 2021-2023 թվականը ներառյալ՝ 177927/ հարյուր յոթանասունյոթ հազար ինը հարյուր քսանյոթ/ ՀՀ դրամ, որից ապառք՝ 151350/ հարյուր հիսունմեկ հազար երեք հարյուր հիսուն/ ՀՀ դրամ, տույժ՝ 26577/ քսանվեց հազար հինգ հարյուր յոթանասունյոթ/ ՀՀ դրամ։ 528398՝/ հինգ հարյուր քսանութ հազար երեք հարյուր իննսունութ/ ՀՀ դրամ։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» ենթակետի համաձայն՝ լսումներ կարող են չանցկացվել, եթե վարչական ակտի հասցեատերը չի պնդում, որ լսումներ անցկացվեն:
Հիմք ընդունելով վերոգրյալը տեղեկացնում ենք, որ եթե սույն ծանուցումը Ձեր կողմից ստանալուց հետո 3-օրյա ժամկետում Ձեր կողմից չներկայացվեց դիմում (պնդում) վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ և /կամ/ չկատարվեցին վերը նշված հարկային պարտավորությունները, ապա վարչական մարմինը կանցնի եզրափակիչ փուլ՝ վարչական ակտի կայացման, որը Ձեզ կուղարկվի այն կայացնելուց 3-օրյա ժամկետում:

Հասցե` Արմավիրի մարզ Խոյ համայնք Մաշտոց 30

Հեռ..` 060888999 /89/

Էլ. փոստ`