Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ՇԴ/2827/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

09.04.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված




ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆ
ք. Գյումրի, Անկախության հր. 7, հեռ.` /0312/ 5-01-83, shirak@court.am
ՇԴ-25-Ե-
Գործ ՇԴ/2827/02/23
<<28>> մարտի 2024թ.

Պատասխանող՝ Ալեքսան Գալուստի Ավդալյանին
ք.Գյումրի,Լևոն Մադոյան 74 տուն


ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ հոդվածի համաձայն ուղարկվում է դատաքննություն նշանակելու մասին ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:
Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և/կամ ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին, ով պետք է ներկայանա անձը հաստատող փաստաթղթով:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ա.ԺԱՄԱԿՈՉՅԱՆ


Քաղաքացիական գործ թիվ ՇԴ/2827/02/23

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ


2024 թվականի մարտի 28-ին, Գյումրի քաղաքում, ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև՝ Դատարան) դատավոր Անի Երիջանյանս, քարտուղարությամբ Վ.Մուրադյանի, մասնակցությամբ հայցվոր Մ.Հովհաննիսյանի, հայցվորի ներկայացուցիչ Ա.Դավթհյանի, քննության առնելով Մարիամ Լևոնի Հովհաննիսյանի հայցն ընդդեմ Ալեքսան Գալուստի Ավդալյանի, իրավասու մարմին՝ ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի՝ երեխայի բնակության վայրը մոր բնակության վայրով որոշելու պահանջի մասին թիվ ՇԴ/2827/02/23 քաղաքացիական գործը,

Պ Ա Ր Զ Ե Ց

18.04.2023 թվականին Մարիամ Լևոնի Հովհաննիսյանը հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Ալեքսան Գալուստի Ավդալյանի, իրավասու մարմին՝ ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի՝ երեխայի բնակության վայրը մոր բնակության վայրով որոշելու պահանջի մասին:
27.04.2023 թվականին Դատարանը որոշում է կայացրել հայցադիմումը վարույթ ընդունելու մասին:
19.05.2023 թվականին Դատարանը որոշում է կայացրել նախնական դատական նիստ նշանակելու մասին:
26.01.2024 թվականին Դատարանը որոշում է կայացրել ապացուցման պարտականությունը բաշխելու մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, համարելով գործը դատաքննության նախապատրաստված, նախնական դատական նիստում որոշում է կայացնում նախնական դատական նիստն ավարտելու և գործը դատաքննության նշանակելու մասին, որում նշվում են դատական նիստի ժամանակն ու վայրը:
Դատարանը գտնում է, որ գործը դատաքննության նախապատրաստված է, ուստի պետք է գործը նշանակել դատաքննության:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով`


Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ՇԴ/2827/02/23 քաղաքացիական գործն ըստ հայցի Մարիամ Լևոնի Հովհաննիսյանի ընդդեմ Ալեքսան Գալուստի Ավդալյանի, իրավասու մարմին՝ ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի՝ երեխայի բնակության վայրը մոր բնակության վայրով որոշելու պահանջի մասին, նշանակել դատաքննության՝ 2024 թվականի ապրիլի 29-ին, ժամը 10:30-ին, ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (ք.Գյումրի, Անկախության հրապարակ 7, դահլիճ թիվ 7):
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ՝ Ա.ԵՐԻՋԱՆՅԱՆ

Հասցե` ք.Գյումրի, Անկախության հրապարակ 7

Հեռ..` +37431250183

Էլ. փոստ`