Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՌԱԶՄԻԿ ՍԵՐՅՈԺԱՅԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

09.04.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ ՀԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին >> ՀՀ օրենքի 29․1-րդ հոդված

Քաղաքացի Ռազմիկ Սերյոժայի Խաչատրյան (անձնագիր՝ AU 0406928,ՀԾՀ՝ 2910880222 Վարդենիս համայնք, գ. Ազատ, 1/4-րդ Փ., 8 Տ/
ԾԱՆՈՑԱԳԻՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի կողմից <<Վարչարարության հիմունքներիև վարչական վարույթի մասի>> ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի հիմքով հարուցվել է վարչական վարույթ՝ Վարդենիս համայնքի բյուջեի հանդեպ Ձեր կողմից հարկային պարտավորությունները չկատարելու արդյունքում գոյացած հարկերի, ինչպես նաև հաշվարկված տույժի գումարների գանձումն օրենքով սահմանված կարգով ապահովելու նպատակով:
Հարուցված վարչական վարույթի լսումներտ տեղի են ունենալու 2024թ. Ապրիլի 19-ին, ժամը 12:00-ին, որին մասնակցելու նպատակով Դուք, որպես վարչական վարույթի մասնակից, հրավիրվում եք ներկայանալ Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժին, հասցեն՝ ք. Վարդենիս Հ. Անդրեասյան 4:
Նախազգուշացնում ենք, որ վարչական վարույթի մասնակիցները վարչական վարույթի լսումներին պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթով /անձ./ և վարույթին վերաբերող փաստաթղթերի պատճեններով, իսկ լիազորված անձինք՝ լիազորագրով, որի համար նոտարական վավերացում չի պահանջվում:
Տեղեկացնում ենք նաև, որ պատշաճ կարգով ծանուցված վարչական վարույթի մասնակցի կողմից վարույթի լսումներին չներկայանալն արգելք չէ լսումներն իրականացնելու և վարչական ակտի կայացմամբ եզրափակելու համար:
Չկատարված հարկային պարտավորության չափի մասին տեղեկատվություն կարող եք ստանալ Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի գանձումների գծով մասնագետից:

Հասցե` ք. Վարդենիս Հ. Անդրեասյան 4

Հեռ..` +374 94916815

Վեբ կայք` Vardenis.am

Էլ. փոստ`