Թիվ ԼԴ/2912/02/20 քաղաքացիական գործով երրորդ անձ ԳԵՎՈՐԳ ՎԼԱԴԻՄԻՐԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ուղղված դատական ծանուցագիր
09.04.2024
ԳԵՎՈՐԳ ՎԼԱԴԻՄԻՐԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ
/Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Վարդաննաց 86/46/
ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Մկոյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Կիմա Նահապետի Վասոյանի և Մարսեդա Սամսոնի Դալլաքյանի ընդդեմ Սերգեյ Գուրգենի Արոյանի՝ ընկերության մասնակցին մասնակիցների կազմից հեռացնելու պահանջի մասին:
Դատարանի որոշմամբ քաղաքացիական գործի դատաքննությունը նշանակվել է 2024 թվականի մայիսի 27-ին ժամը 12:00-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սպիտակի նստավայրում (ք. Սպիտակ, Ալեք Մանուկյան 2-րդ նրբանցք 10, նիստերի դահլիճ թիվ 1):
Որպես երրորդ անձ անհրաժեշտ է նշված օրը և ժամին ներկայանալ կամ ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին:
Միաժամանակ տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, քաղաք Սպիտակ, Ալեք Մանուկյան 2/10
Հեռ..` +374 255 2 22 03
Էլ. փոստ`