Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ/10542/05/20 վարչական գործով դատական ծանուցագիր

10.04.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության 63-րդ հոդված

Հերիքնազ Կարապետյանին
(ք. Երևան, Զ. Քանաքեռցու 131/9 տուն)

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի վարույթում գտնվող ըստ հայցի Հերիքնազ Կարապետյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ Երևան քաղաքի Զ. Քանաքեռցու 131/9 տան հարևանությամբ գտնվող 2,75քմ մակերեսով ինքնակամ կառույցն օրինական ճանաչելու և օրինականացված կառույցը, ինչպես նաև կառույցի սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ 64քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքով օտարելու վերաբերյալ բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու պահանջների մասին, վարչական գործով հայտնվում է, որ սույն գործով դատական նիստը նշանակվել է 11.07.2024 թվականի ժամը 11:25-ին՝ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի շենքում (ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, թիվ 9 դատական նիստերի դահլիճ):
Տեղեկացվում եք նաև, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ բողոք բերած անձը, ինչպես նաև դատավարության մասնակիցները պատշաճ ծանուցվում են նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ գործի դատաքննության համար:
Միաժամանակ տեղեկացվում եք, որ դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը և (կամ) լիազորությունները հաստատող փաստաթղթով:


ԴԱՏԱՎՈՐ Գ. ՍՈՍՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ` ՆԱՐԵ ՏՈՆՈՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Թբիլիսյան խճ. 3/9

Հեռ..` (+374 10) 29-31-02

Էլ. փոստ`