Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ2/32337/02/23 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացված լինելու մասին ծանուցում

11.04.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

ԵԴ2/32337/02/23

Պատասխանող՝ Ընծա Դավիթի Դավթյան
Հասցե՝ ՀՀ ք. Երևան, Շևչենկոյի փողոց, 1 շենք, 15 բնակարան


Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՊԱՐԶԵՑՎԱԾ ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՐԳՈՎ ՔՆՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր
իրավասության քաղաքացիական դատարանը (այսուհետ՝ նաև Դատարան)

նախագահությամբ՝ դատավոր Ա. ՄՈՒՇԵՂՅԱՆԻ
2024 թվականի մարտի 22-ին
դռնբաց դատական նիստում քննության առնելով ըստ հայցի Հասմիկ Հակոբի Հակոբյանի (այսուհետ նաև՝ Հայցվոր) ընդդեմ Ընծա Դավիթի Դավթյանի (այսուհետ նաև՝ Պատասխանող)՝ ամուսնությունը լուծելու պահանջի մասին քաղաքացիական գործը պարզեցված վարույթի կարգով քննելու հարցը
Պ Ա Ր Զ Ե Ց Ի
1. Հայցվորի ներկայացուցիչը 2023 թվականի հոկտեմբերի 3-ին հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Պատասխանողի՝ ամուսնությունը լուծելու պահանջի մասին:
Հայցադիմումը դատավոր Ա. Մուշեղյանին է մակագրվել 2023 թվականի հոկտեմբերի 5-ին, իսկ դատավորի աշխատակազմին է հանձնվել 2023 թվականի հոկտեմբերի 9-ին:
Դատարանի դատավոր Ա. Մուշեղյանիս կողմից 18.10.2023 թվականին կայացված որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է:
Ընկերության ներկայացուցչի կողմից եռօրյա ժամկետում հայցադիմումը կրկին ներկայացվել է Դատարան:
Հայցադիմումը դատավոր Ա. Մուշեղյանին է մակագրվել 2023 թվականի նոյեմբերի 8-ին, իսկ դատավորի աշխատակազմին է հանձնվել 2023 թվականի նոյեմբերի 9-ին:
Դատարանի դատավոր՝ Ա. Մուշեղյանիս կողմից 2023 թվականի նոյեմբերի 20-ին կայացված որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է:
Հայցվորի ներկայացուցչի կողմից եռօրյա ժամկետում հայցադիմումը կրկին ներկայացվել է Դատարան:
Կրկին ներկայացված հայցադիմումը դատավոր Ա. Մուշեղյանին է մակագրվել 2023 թվականի դեկտեմբերի 5-ին, իսկ դատավորի աշխատակազմին է հանձնվել 2023 թվականի դեկտեմբերի 6-ին:
Դատարանի դատավոր՝ Ա. Մուշեղյանիս կողմից 15.12.2023 թվականին կայացվել է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում:
Պատասխանողի կողմից օրենքով սահմանված ժամկետներում Դատարան հայցադիմումի պատասխան չի ներկայացվել:
Դատարանի դատավոր՝ Ա. Մուշեղյանիս կողմից 14.02.2024 թվականին կայացվել է նախնական դատական նիստ նշանակելու մասին որոշում:
Դատարանի կողմից 2024 թվականի մարտի 22-ին, ժամը՝ 15:40-ին նշանակված դատական նիստի տեղի և ժամանակի մասին ծանուցված կողմերը դատական նիստին չեն ներկայացել, ինչպիսի պայմաններում Դատարանը ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասով որոշել է դատական նիստն անցկացնել ծանուցված կողմերի բացակայությամբ:
22.03.2024թ. Դատարանը դատական նիստի ընթացքում որոշեց առանձին դատական ակտի ձևով կայացնել գործը պարզեցված վարույթի կարգով քննելու վերաբերյալ որոշում:
2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 296-րդ հոդվածի համաձայն՝ դատարանները պարզեցված վարույթն իրականացնում են սույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն՝ այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են սույն գլխի դրույթներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը կարող է պարզեցված վարույթի կարգով քննել նաև այլ գործեր, եթե՝ մինչև գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին դատարանի որոշում կայացնելը գործին մասնակցող որևէ անձ չի առարկել հայցի դեմ կամ չի ներկայացվել հակընդդեմ հայց:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը գործը պարզեցված վարույթի կարգով քննելու հարցը լուծում է հայցադիմումը վարույթ ընդունելու որոշմամբ: Սույն օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի 1-3-րդ կետերով նախատեսված դեպքերում դատարանը պարզեցված վարույթ կիրառում է մինչև նախնական դատական նիստի ավարտն առանձին ակտի ձևով կայացված որոշմամբ, իսկ 4-րդ կետով նախատեսված դեպքում՝ հայցադիմումի պատասխանն ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու օրվան հաջորդող եռօրյա ժամկետում առանձին ակտի ձևով կայացված որոշմամբ:
Միաժամանակ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 4-րդ մասով թվարկված են դեպքերը, երբ գործը չի կարող քննվել պարզեցված վարույթի կարգով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքով եզրափակիչ դատական ակտը կայացնում և հրապարակում է պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ որոշում կայացնելու օրվանից չորս ամսվա ընթացքում, բացառությամբ սույն օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հիմքերով պարզեցված վարույթ կիրառելու դեպքերի, որոնց պարագայում եզրափակիչ դատական ակտը կայացվում և հրապարակվում է պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ որոշում կայացնելու օրվանից երեք ամսվա ընթացքում:
Վերը նշված իրավադրույթներից ելնելով, նկատի ունենալով, որ սույն քաղաքացիական գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում Դատարանը դեռևս չի կայացրել, Պատասխանողը չի առարկել հայցի դեմ և/կամ վերջինիս կողմից չի ներկայացվել հակընդդեմ հայց, իսկ առաջին ատյանի դատարանը կարող է պարզեցված վարույթի կարգով քննել նաև այլ գործեր, միևնույն ժամանակ բացակայում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 4-րդ մասով թվարկված դեպքերը՝ Դատարանը գտնում է, որ գործը պետք է քննել պարզեցված վարույթի կարգով:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածով, 17-րդ հոդվածի 7-րդ մասով, 188-րդ, 199-200-րդ և 296-300-րդ հոդվածներով՝ Դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Թիվ ԵԴ2/32337/02/23 քաղաքացիական գործը քննել պարզեցված վարույթի կարգով:
1.1. Գործի քննության արդյունքում կայացվող եզրափակիչ դատական ակտի հրապարակման օր նշանակել 2024 թվականի հունիսի 20-ին՝ դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:
Գործին մասնակցող անձանց պարզաբանել՝
- գործին մասնակցող անձանց միջնորդությունները, ինչպես նաև նրանց պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները կարող են ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի սույն որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում:
- Պարզեցված վարույթի շրջանակներում հակընդդեմ հայց կարող է ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում:
- Ելնելով գործի առանձնահատկություններից՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ վերը նշված ժամկետները կարող են երկարաձգվել դատարանի որոշմամբ:
- Վերը նշված ժամկետների խախտմամբ ներկայացված դատավարական փաստաթղթերը և ապացույցները դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացնող անձանց, բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը բավարարում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ՝
Ա. ՄՈՒՇԵՂՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հ. ներսիսյան 10

Հեռ..` ..

Էլ. փոստ`