Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԵԴ/10528/02/21 քաղաքացիական գործով Մարտիկ Մելքոնյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

12.04.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
Քաղաքացիական դատավարության օրենսդրություն

05-12-2023
Կայացվել է որոշում: Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին
Ստեղծման ամսաթիվ: 2023-12-06 12:25:34
Որոշում: Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/10528/02/21






ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

05 դեկտեմբերի 2023թ. ք. Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը /դատավոր Ա. Մկրտչյան/, դռնբաց դատական նիստում քննության առնելով ըստ հայցի Հովիկ Մարտիկի Մելքոնյանի ընդդեմ Մարտիկ Նահապետի Մելքոնյանի, Արմեն Մարտիկի Մելքոնյանի, Նահապետ Մարտիկի Մելքոնյանի, Գոհար Մարտիկի Մելքոնյանի, անչափահաս Վարդան Արմենի Սարգսյանի օրինական ներկայացուցիչ Գոհար Մելքոնյանի՝ ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող անշարժ գույքից բաժնեմասը առանձնացնելու, իսկ անհնարինության դեպքում՝ հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջների մասին, քաղաքացիական գործը դատաքննության նշանակելու հարցը.

ՊԱՐԶԵՑ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ս.Հովսեփյան) վարույթում քննվել է քաղաքացիական գործն ըստ հայցի Հովիկ Մարտիկի Մելքոնյանի ընդդեմ Մարտիկ Նահապետի Մելքոնյանի, Արմեն Մարտիկի Մելքոնյանի, Նահապետ Մարտիկի Մելքոնյանի, Գոհար Մարտիկի Մելքոնյանի, անչափահաս Վարդան Արմենի Սարգսյանի օրինական ներկայացուցիչ Գոհար Մելքոնյանի՝ ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող անշարժ գույքից բաժնեմասը առանձնացնելու, իսկ անհնարինության դեպքում՝ հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջների մասին:
Դատավոր Ս.Հովսեփյանի լիազորությունները դադարեցվելու կապակցությամբ քաղաքացիական գործը 10.03.2023թ. մակագրվել է դատավոր Ա.Մկրտչյանին և 15.03.2023թ. հանձնվել դատավորի աշխատակազմին:
Դատարանի 22.03.2023թ. որոշմամբ քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ, հրավիրվել է դատական նիստ՝ 18.07.2023թ.:
Դատարանի 18.07.2023թ. որոշմամբ քաղաքացիական գործի վարույթը վերսկսվել է, հրավիրվել է նախնական դատական նիստ՝ 05.12.2023թ.:
Նախնական դատական նիստին ներկայացել է հայցվորի ներկայացուցիչը:
Դատարանը նախնական դատական նիստում հայցվորի ներկայացուցչի հետ քննարկել է ապացուցման ենթակա փաստերի շրջանակը և ապացուցման պարտականությունը բաշխելու հարցը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստի ընթացքում գործին մասնակցող անձանց հետ քննարկում է գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի, այդ թվում՝ ապացուցման կարիք չունեցող փաստերի և ապացուցման ենթակա փաստերի շրջանակը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետերի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստի ընթացքում գործին մասնակցող անձանց հետ քննարկում է ապացուցման պարտականությունը նրանց միջև բաշխելու հարցը։
Դատարանը գտնում է, որ սույն գործով ապացուցման ենթակա է հայցվորի և պատասխանողների՝ վեճի առարկա անշարժ գույքի համասեփականատերեր հանդիսանալու, պատասխանողների՝ գույքը բաժանելուց, հայցվորին իր բաժնեմասի դիմաց փոխհատուցում վճարելուց հրաժարվելու, գույքի բաժանման հնարավորության վերաբերյալ փաստերը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ, 169-րդ, 200-րդ հոդվածներով՝ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

ԵԴ/10528/02/21 քաղաքացիական գործով սահմանել հետևյալ ապացուցման պարտականությունը.
Հայցվոր Հովիկ Մելքոնյանը պետք է ապացուցի իր և պատասխանողների՝ վեճի առարկա անշարժ գույքի համասեփականատերեր հանդիսանալու, պատասխանողների՝ գույքը բաժանելուց, հայցվորին իր բաժնեմասի դիմաց փոխհատուցում վճարելուց հրաժարվելու, գույքի բաժանման հնարավորության վերաբերյալ փաստերը:
Ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու վերջնաժամկետ սահմանել 01.04.2024թ.:
Հրավիրել նախնական դատական նիստ 16.04.2024թ., ժամը 11:30-ին:


ԴԱՏԱՎՈՐ ԱՐԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` քաղաք Երևան, Հալաբյան 41Ա

Հեռ..` 010511438

Էլ. փոստ`