Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՍՈՒՐԵՆ ԲԱԲԱՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԼՍՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՇԱՆՈՒՑՈՒՄ

12.04.2024

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` Փարաքարի համայնքապետարան
վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 29.1-րդ հոդված, ինտեռնետով հրապարակային ծանուցման մասին օրենքի 2-րդ հոդված

Հարգելի՛ պարոն Բաբայան,
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 275-րդ հոդվածով սահմանված կարգով Դուք հրավիրվում եք մասնակցելու 2024 թվականի ապրիլի 26-ին ժամը 15։00-ին ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանի վարչական շենքում /հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, Նաիրի 42, 1-ին հարկ, իրավաբանական բաժին/ կայանալիք վարչական հանձնաժողովի նիստին, որտեղ քննության կառնվի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի հատկանիշներով /Ձեր կողմից ՀՀ Արմավիրի մարզի, Փարաքար համայնքի, Թաիրով բնակավայր, Վ․ Մամիկոնյան փողոց, 6-րդ շենքի դիմաց իրականացված ապօրինի շինարարության/ վարչական իրավախախտման վերաբերյալ հարուցված վարչական գործը:
Հայտնում ենք նաև, որ Դուք իրավունք ունեք վարույթին մասնակցել ինքնուրույն, Ձեր ներկայացուցչի միջոցով կամ նրանց հետ միասին, այդ թվում` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով լիազորված փաստաբանի միջոցով:
Վարչական վարույթի մասնակիցները վարույթի լսումներին պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթով, իսկ լիազորված անձիք` լիազորագրով, որի համար նոտարական վավերացում չի պահանջվում:
Ձեր կամ Ձեր ներկայացուցչի չներկայանալը արգելք չէ գործի քննության համար:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գ. Փարաքար Նաիրի 42

Հեռ..` 0605330042

Էլ. փոստ`