Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԿԱՐԵՆ ԱԴԻԲԵԿԻ ԴԱՎԹՅԱՆԻ LEXUS LX 570 ՄԱԿՆԻՇԻ 01 MD 001 ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԻ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԸ ԳԱՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ

12.04.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին >> ՀՀ օրենքի 59-րդ հոդված

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 12-րդ բաժնի 401-րդ հոդվածի և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53-61-րդ հոդվածների պահանջներով՝ որոշում եմ․
1. Կարեն Ադիբեկի Դավթյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի գանձել 3․467․352 (երեք միլիոն չորս հարյուր վաթսունյոթ հազար երեք հարյուր հիսուներկու) Հայաստանի Հանրապետության դրամ որպես LEXUS LX 570 մակնիշի 2010 թվականի արտադրության 01 MD 001 հաշվառման համարանիշի (նույնականացման համար՝ JTJHY7AX2A4050552 հզորությունը՝ 381 ձիաուժ) ավտոմեքենայի գույքահարկի հաշվարկված և չվճարված ընդհանուր հարկային ամբողջ պարտավորության գումար, որից ապառք՝ 2․510․141 (երկու միլիոն հինգ հարյուր տաս հազար հարյուր քառասունմեկ) Հայաստանի Հանրապետության դրամ, տույժ՝ 957․211 (ինը հարյուր հիսունյոթ հազար երկու հարյուր տասնմեկ) Հայաստանի Հանրապետության դրամ։
2. Հարկային պարտավորությունը չկատարելու դեպքում սույն որոշումը կներկայացվի հարկադիր կատարման «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան՝ վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց հետո՝ եռամսյա ժամկետում։
3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով Մարտունի համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ ՀՀ վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտի մասին Կարեն Ադիբեկի Դավթյանին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից։

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք․ Մարտունի, Շահումյան 2

Հեռ..` 060743401

Վեբ կայք` www.martuni.am

Էլ. փոստ`