Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՊԱՐԳԵՎ ՍԱՄՎԵԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ BMW 745 LI XDRIVE ՄԱԿՆԻՇԻ 09 XX 099 ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԻ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԸ ԳԱՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ

12.04.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին >> ՀՀ օրենքի 59-րդ հոդված

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 12-րդ բաժնի 401-րդ հոդվածի և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53-61-րդ հոդվածների պահանջներով՝ որոշում եմ․
1. Պարգև Սամվելի Գրիգորյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի գանձել 462․210 (չորս հարյուր վաթսուներկու հազար երկու հարյուր տասը) Հայաստանի Հանրապետության դրամ որպես BMW 745 LI XDRIVE մակնիշի 2017 թվականի արտադրության 09 XX 099 հաշվառման համարանիշի (նույնականացման համար՝ WBA7F21080B005407 հզորությունը՝ 450 ձիաուժ) ավտոմեքենայի գույքահարկի հաշվարկված և չվճարված ընդհանուր հարկային ամբողջ պարտավորության գումար, որից ապառք՝ 437.500 (չորս հարյուր երեսունյոթ հազար հինգ հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ, տույժ՝ 24․710 (քսանչորս հազար յոթ հարյուր տասը) Հայաստանի Հանրապետության դրամ։
2. Հարկային պարտավորությունը չկատարելու դեպքում սույն որոշումը կներկայացվի հարկադիր կատարման «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան՝ վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց հետո՝ եռամսյա ժամկետում։
3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով Մարտունի համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ ՀՀ վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտի մասին Պարգև Սամվելի Գրիգորյանին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից։

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք․ Մարտունի, Շահումյան 2

Հեռ..` 060743401

Վեբ կայք` www.martuni.am

Էլ. փոստ`