Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԱՔԴ/3355/02/17 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

12.04.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Թիվ ԵԱՔԴ/3355/02/17 քաղաքացիական գործով

Երրորդ անձ Լևոն Նիկողոսյանին
հասցե՝ ՀՀ,ք.Երևան Խաղաղ Դոնի 19/1 բն. 19
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի վարույթում է գտնվում թիվ ԵԱՔԴ/3355/02/17 քաղաքացիական գործն ըստ հայցի Գայանե Մեյթարջյանի, Մարտին Բեժանյանի ընդդեմ «Գօլիկ» ՍՊԸ-ի, Գևորգ Յուրիկի Փուրթոյանի, Յուրա Ռաֆիկի Նաջարյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, և ըստ «Գօլիկ» ՍՊԸ-ի, Գևորգ Յուրիկի Փուրթոյանի, Յուրա Ռաֆիկի Նաջարյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Գայանե Մեյթարջյանի, Մարտին Բեժանյանի՝ սկզբնական հայցը կամ դրա մի մասը բավարարելու դեպքում հաշվանց կատարելու պահանջի մասին:
Դատարանը «Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին» որոշում է կայացրել նախնական դատական նիստ նշանակել և 29.04.2023 թվականին ժամը 14։30-ին նշանակվել է դատական նիստ:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով՝ տեղեկացվում եք, որ հայցադիմումը վարույթ ընդունելու մասին, հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Երևան առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում՝ դրանց ծանոթանալու նպատակով (հասցե՝ ք.Երևան, Հալաբյան 41ա):
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Եթե դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ ծանուցագիրը, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել հետադարձ ծանուցումը (ծանուցման մասին անդորրագիրը), կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է՝
1) ֆիզիկական անձի դեպքում` այդ անձի հաշվառման, աշխատանքի վայրի հայտնի հասցեով և անձի վերջին հայտնի բնակության վայրի համապատասխան համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարին, իսկ գործի նյութերում ֆիզիկական անձի այլ հասցեների, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում՝ նաև այդ հասցեներով.
2) իրավաբանական անձի դեպքում՝ այդ անձի մշտապես գործող մարմնի գտնվելու վայրի հասցեով, իսկ գործի նյութերում իրավաբանական անձի այլ հասցեների, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում՝ նաև այդ հասցեներով:
Ի գիտություն.
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 7-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):
Երրորդ անձ՝ Լևոն Նիկողոսյանը, անձը հաստատող փաստաթղթով հրավիրվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի «Աջափնյակ-2» նստավայր (հասցե՝ ք. Երևան, Հալաբյան 41ա) թիվ ԵԴ/3355/02/17քաղաքացիական գործով, որպես երրորդ անձ, մասնակցելու նախնական դատական նիստի, որը տեղի է ունենալու 2024 թվականի ապրիլի 29-ին ժամը 14։30-ին:
Ծանուցում. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատական նիստին Ձեր չներկայանալու դեպքում դատարանը, լսելով գործին մասնակցող անձանց կարծիքը, կարող է որոշում կայացնել գործի քննությունը Ձեր բացակայությամբ շարունակելու կամ դատական նիստը հետաձգելու մասին:
Դուք կարող եք դատարանին հաղորդել տեղեկություններ և ուղարկել դատավարական փաստաթղթեր ՀՀ քաղաք Երևան, Հալաբյան 41ա հասցեով կամ m.stepanyan@court.am էլեկտրոնային հասցեով:

Հասցե` ք.Երևան Հալաբյան 41 Ա

Հեռ..` 010 511 813 /434/

Էլ. փոստ`