Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«12» ապրիլի 2024թ. Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/24513/02/19

12.04.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդված

Հ Ր Ա Պ Ա Ր Ա Կ Ա Յ Ի Ն Ծ Ա Ն ՈՒ Ց ՈՒ Մ

ՊԱՏԱՍԽԱՆՈՂ «ԱԳՐՈՀՈԼԴԻՆԳ ԱՐՄԵՆԻԱ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ
/ք․ Երևան, Ամիրյան փող., 4/7, 7 հարկ, գրասենյակ 10/

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Մ.Հարությունյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի ՀՀ էկոնոմիկայի նախարարության ընդդեմ «Ագրոհոլդինգ Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (24.10.2019 թվականին կատարվել է ֆիրմայի անվան փոփոխություն «Ագրոհոլդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության) Գոռ Ռաֆայելի Խեչոյանի, Արմեն Ռաֆայելի Խեչոյանի՝ համապարտության կարգով գումարի բռնագանձման պահանջի մասին։
Սույնով տեղեկացնում ենք, որ վերոնշյալ քաղաքացիական գործով նախնական դատական նիստ է հրավիրվել 2024 թվականի ապրիլի 22-ին՝ ժամը 12:00-ին,
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրի թիվ 1 դատական նիստերի դահլիճում /ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10/:
Դուք նշված օրը և ժամին անձնագրով, հրավիրվում եք Դատարան վերոնշյալ քաղաքացիական գործով մասնակցելու որպես դատավարության դիմող կողմ:
Տեղեկացնում ենք, որ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:

Հասցե` Հր.Ներսիսյան 10

Հեռ..` 240833

Էլ. փոստ`