Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ/2265/05/24 վարչական գործ

12.04.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված





թիվ ՎԴ/2265/05/24 վարչական գործով
պատասխանող Զավեն Բրունսուզյանին
/ք. Երևան, Չարենցի թղմ. 13շ., 52բն./


Նկատի ունենալով, որ պատասխանող Զավեն Բրունսուզյանին 11․03․2024թ․ ուղարկված ծրարը ետ է վերադարձել «Չի պահանջվել» նշումով՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ կրկին Ձեզ է ուղարկվում «Հայցադիմումը վարույթ ընդունելու և վարչական գործը դատաքննության նշանակելու մասին» ՀՀ վարչական դատարանի 11.03.2024թ. որոշումը:
Դուք համաձայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի, պարտավոր եք հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, վարչական դատարան ուղարկել հայցադիմումի պատասխան։ Պատասխան չներկայացնելը վարչական դատարանը կարող է գնահատել որպես պատասխանողի կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում։
Միաժամանակ տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար։


/Անհրաժեշտ է ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով/։



Դատավոր Ե. Առաքելյանի օգնական՝ Թ. Նահապետյան




Վարչական գործ թիվ ՎԴ/2265/05/24


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ
ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

11 մարտի 2024թ. ք. Երևան


Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը՝ դատավոր Ելենա Առաքելյան, ծանոթանալով ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից ներկայացված հայցադիմումին և դրան կից փաստաթղթերին,

ՊԱՐԶԵՑ

ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը 01․03․2024թ․ (փոստային ծառայությանն է հանձնել 27․02․2024թ․) հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Զավեն Գրիգորի Բրունսուզյանի՝ խնդրելով Զավեն Գրիգորի Բրունսուզյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով նախատեսված արարք կատարելու համար ենթարկել վարչական պատասխանատվության:
Ուսումնասիրելով ներկայացված հայցադիմումը և կից փաստաթղթերը՝ ՀՀ վարչական դատարանը եզրակացրեց, որ դրանք ներկայացվել են Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ, 74-րդ հոդվածների, 215-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջների պահպանմամբ, ուստի հայցադիմումը պետք է ընդունել վարույթ։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանը, համարելով գործը դատաքննությանը նախապատրաստված, որոշում է կայացնում գործը դատաքննության նշանակելու մասին։
Տվյալ դեպքում դատարանը համարում է, որ սույն գործը նախապատրաստված է, ուստի պետք է նշանակել դատաքննության։
Վերոգրյալի հիման վրա, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 78-րդ, 90-րդ, 123-րդ հոդվածներով, 127-րդ հոդվածի 10-րդ մասով և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ և 200-րդ հոդվածներով՝ ՀՀ վարչական դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության հայցադիմումն ընդդեմ Զավեն Գրիգորի Բրունսուզյանի Զավեն Գրիգորի Բրունսուզյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով նախատեսված արարք կատարելու համար վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին, ընդունել վարույթ։
2. Սույն վարչական գործը նշանակել դատաքննության 15.10.2024 թվականին՝ ժամը 15:45-ին, ՀՀ վարչական դատարանի շենքում (ք.Երևան, Գ.Նժդեհի 23, 1-ին հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 2):
3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ ԵԼԵՆԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ
































Հասցե` Գարեգին Նժդեհի փող., 23 շենք

Հեռ..` +374-10-49-48-07(260)

Էլ. փոստ`