Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԵԴ/0068/02/18 քաղաքացիական գործով կայացված ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում-ծանուցումը

13.04.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Պատասխանող Եսթեր Անտոնի Հակոբյանին
ՀՀ, ք.Երևան, Ս.Տարոնցու նրբանցք, 16 շենք, թիվ 14

Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ
Անտոն Մխիթարի Հակոբյանին
ՀՀ, ք.Երևան, Ս.Տարոնցու նրբանցք, 16 շենք, թիվ 14

Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ
Մխիթար Անտոնի Հակոբյանին
ՀՀ, ք.Երևան, Ս.Տարոնցու նրբանցք, 16 շենք, թիվ 14

Ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի` թիվ ԵԴ/0068/02/18 քաղաքացիական գործով կայացված ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը:


ԵԴ/0068/02/18
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

04.03.2024թ. ք.Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռուբեն Բունիաթյանի, քարտուղարությամբ Մերի Ավետիսյանի, դռնբաց դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի Գլոբալ Կրեդիտ ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Եսթեր Անտոնի Հակոբյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք Անտոն Մխիթարի Հակոբյանի, Մխիթար Անտոնի Հակոբյանի, Շուշանիկ Ժորայի Ալեքսանյանի` պարտքը մարելու համար Երևան քաղաքի Ս.Տարոնցու նրբանցքի 16 շենքի թիվ 14 բնակարանից պատասխանողի բաժինն առանձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում ընդհանուր գույքը հրապարակային սակարկությունների միջոցով վաճառելու և պարտապանի հասանելիք գումարի բռնագանձում տարածելու պահանջների մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

«Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲ ընկերությունը 29.01.2018 թվականին հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Եսթեր Հակոբանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք Անտոն Մխիթարի Հակոբյանի, Մխիթար Անտոնի Հակոբյանի, Շուշանիկ Ժորայի Ալեքսանյանի` պարտքը մարելու համար Երևան քաղաքի Ս.Տարոնցու նրբանցքի 16 շենքի թիվ 14 բնակարանից պատասխանողի բաժինն առանձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում ընդհանուր գույքը հրապարակային սակարկությունների միջոցով վաճառելու և պարտապանի հասանելիք գումարի բռնագանձում տարածելու պահանջների մասին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա.Դավթյան) 31.01.2018 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա.Դավթյան) 25.06.2018 թվականի որոշմամբ նշանակվել է շինարարատեխնիկական և ապրանքագիտական համալիր փորձաքննություն, և գործի վարույթը կասեցվել է:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա.Դավթյան) 17.07.2020 թվականի որոշմամբ գործի վարույթը վերսկսվել է:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա.Դավթյան) 13.11.2020 թվականի որոշմամբ նշանակվել է շինարարատեխնիկական և ապրանքագիտական համալիր փորձաքննություն, և գործի վարույթը կասեցվել է:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա.Դավթյան) 22.12.2020 թվականի որոշմամբ գործի վարույթը վերսկսվել է:
Թիվ ԵԴ/0068/02/18 քաղաքացիական գործը 12.04.2021 թվականին մակագրվել և 16.04.2021 թվականին հանձնվել է ինձ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 19.04.2021 թվականի որոշմամբ քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ և նշանակվել է նախնական դատական նիստ:
Սույն քաղաքացիական գործով դատարան ներկայացված հայցադիմումով Գլոբալ Կրեդիտ ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության ներկայացուցիչ Խաչատուր Օհանյանը հայտնել է, որ թիվ ԵԿԴ/2066/17/16 արբիտրաժային գործով օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա տրամադրված կատարողական թերթի համաձայն՝ պատախանողից հօգուտ հայցվորի պետք է բռնագանձել գումար:
Հայտնել է, որ կատարողական գործողությունների ընթացքում պարզվել է, որ պարտապանին համատեղ սեփականության իրավունքով պատկանում է Երևան քաղաքի Ս.Տարոնցու նրբանցքի 16 շենքի թիվ 14 բնակարան:
Վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ, 197-րդ հոդվածները՝ «Գլոբալ Կրեդիտ ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության ներկայացուցիչ Խաչատուր Օհանյանը դատարանին խնդրել է պարտքը մարելու համար Երևան քաղաքի Ս.Տարոնցու նրբանցքի 16 շենքի թիվ 14 բնակարանից առանձնացնել պատասխանողի բաժինը, իսկ դրա անհնարինության դեպքում ընդհանուր գույքը հրապարակային սակարկությունների միջոցով վաճառել և պարտապանի հասանելիք գումարի վար տարածել բռնագանձում:
2018թ. ապրիլի 09-ին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 439-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ առաջին ատյանի դատարանի վարույթում գտնվող գործերը առաջին ատյանի դատարանում քննվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի նորմերով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի առաջին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը։
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 144-րդ և 145-րդ հոդվածներով` դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ԵԴ/0068/02/18 քաղաքացիական գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակել 2024 թվականի հուլիսի 12-ին` ժամը «09:50»-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրի վարչական շենքում (ՀՀ, ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10, դատական նիստերի դահլիճ` թիվ 7):
2. Թիվ ԵԴ/0068/02/18 քաղաքացիական գործով կայացնել ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
3. Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին սույն որոշմամբ սահմանել.
3.1. Հայցվորը պետք է ապացուցի հետևյալ փաստերը՝
ա) առկա է օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա սահմանված և պատասխանողի կողմից չկատարված գումարային պարտավորություն,
բ) ՀՀ, ք.Երևան, Ս.Տարոնցու նրբանցք, 16 շենք, թիվ 14 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքի ընդհանուր սեփականություն հանդիսանալու և ընդհանուր գույքում Եսթեր Անտոնի Հակոբյանի համապատասխան բաժնեմաս ունենալու փաստերը,
գ) ընդհանուր սեփականության մասնակցի մոտ պարտատիրոջ նկատմամբ պարտավորությունները մարելու այլ գույքի անբավարար լինելու փաստը,

դ) առանց ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքին անհամաչափ վնաս պատճառելու բաժինը բնեղենով առանձնացնելու անհնարինության փաստը կամ ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից դրա դեմ առարկություն ներկայացնելու փաստը,
ե) ընդհանուր սեփականության մնացած մասնակիցներին շուկայական գնով պարտապանի բաժինը գնելու պարտատիրոջ կողմից պահանջ ներկայացվելու փաստը,
զ) ընդհանուր սեփականության մյուս մասնակիցների կողմից պարտապանի բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու փաստը:
2.Պատասխանողը պետք է ապացուցի
ա) Թիվ ԵԿԴ/2066/17/16 գործով Գլոբալ Կրեդիտ ունիվերսալ վարկային կազմակերպություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ պարտավորությունն ամբողջությամբ կատարված լինելու փաստը,
բ) Թիվ ԵԿԴ/2066/17/16 գործով Գլոբալ Կրեդիտ ունիվերսալ վարկային կազմակերպություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ պարտավորությունն ամբողջությամբ կատարման համար Եսթեր Անտոնի Հակոբյանն ունի սեփականության իրավունքով իրեն պատկանող այլ բավարար գույք:
4. Գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետ սահմանել մինչև 12.07.2024 թվականը:
5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:


ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Հր.Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 240161

Էլ. փոստ`