Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Դատական ծանուցագիր ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի հրապարակային ծանուցում թիվ ԵԴ/15616/02/22 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին

15.04.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

«Ալմա Քոնսալթինգ» ՍՊԸ-ին
(ՀՀ, ք.Երևան,Արշակունյաց պող., թիվ 2ա, 8-րդ հարկ)




ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
(ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ)


ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.03.2024 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել թիվ ԵԴ/15616/02/22 քաղաքացիական գործով ըստ հայցի ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեն ընդդեմ «Ալմա Քոնսալթինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ 2016թ. մարտի 21-ից 2019թ. փետրվար ամիսն ընկած ժամանակահատվածի համար վճարման ենթակա վարձավճարների և դրա նկատմամբ հաշվեգրվող տույժերի բռնագանձման պահանջների մասին, ՀՀ, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 05.01.2024 թվականի վճռի դեմ ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի անունից ներկայացված վերաքննիչ բողոքը:
«Ալմա Քոնսալթինգ» ՍՊԸ տնօրենի վերջին հայտնի գտնվելու վայրը՝ ՀՀ, ք.Երևան,Արշակունյաց պող., թիվ 2ա, 8-րդ հարկ հասցեն է, սակայն փաստացի գտնվելու վայրն անհայտ է:
Սույնով, համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի, ծանուցվում եք՝ առ այն, որ Վերաքննիչ դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը՝ դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-49-48-11 (321):

Դատավորի օգնական` Ն.Պապոյան

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` 374 10 4948 11 321

Էլ. փոստ`