Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Դատական ծանուցագիր ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի հրապարակային ծանուցում թիվ ԵԴ2/35932/02/23 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին

15.04.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս


Անուշ Մինասյանին
(ՀՀ, ք. Երևան,, Նար-Դոս 1 փկղ 4)



ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
(ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ)


ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.03.2024 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել թիվ ԵԴ2/35932/02/23 քաղաքացիական գործով ըստ հայցի «ՏԷՏ ԻՆՎԵՍՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սնանկության գործով կառավարիչ Զավեն Վարդանյանի ընդդեմ Անուշ Մինասյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 02.02.2024 թվականի վճռի դեմ հայցվոր «ՏԷՏ ԻՆՎԵՍՏ» ՍՊԸ ՍԳԿ Զավեն Վարդանյանի անունից ներկայացված վերաքննիչ բողոքը:
Անուշ Մինասյանի վերջին հայտնի գտնվելու վայրը՝ ՀՀ, ք.Երևան, Նար-Դոս 1-ին փկղ 4 հասցեն է, սակայն փաստացի գտնվելու վայրն անհայտ է:
Սույնով, համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի, ծանուցվում եք՝ առ այն, որ Վերաքննիչ դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը՝ դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-49-48-11 (321):

Դատավորի օգնական` Ն.Պապոյան

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` 374 10 4948 11 321

Էլ. փոստ`