Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/1906/02/21 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին ծանուցում

15.04.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ԵԴ/1906/02/21



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի
դեպոնացման մասին ծանուցում


Նոնա Գևորգյանին
/ք․ Երևան, Դավթաշեն 3-րդ թաղ․, 31 շենք, 49 բն․/



Թիվ ԵԴ/1906/02/21 քաղաքացիական գործով, ըստ հայցի` Աղասի Ստասի Գրիգորյանի ընդդեմ Նոնա Վլադիմիրի Գևորգյանի, Արտաշես Էդիկի Վիրաբյանի, Նարինե Խաչատրյանի, երրորդ անձ՝ ՀՀ կադաստրի կոմիտե՝ առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու, որպես հետևանք` Նոնա Վլադիմիրի Գևորգյանի և Նարինե Խաչատրյանի միջև՝ ք. Երևան, Ա. Ավետիսյան 80շ., բն. 40 հասցեի տան նկատմամբ կնքված առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու և նշված հասցեի տան նկատմամբ Արտաշես Էդիկի Վիրաբյանի սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին, Աղասի Ստասի Գրիգորյանի ներկայացուցչի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք։ Գործը (վերաքննիչ բողոքը) ՀՀ քաղաքացիական դատարանի /նախագահությամբ դատավոր Լ. Գրիգորյան, դատավորներ Ժ․ Ասատրյան, Ս․ Սահակյան/ 25.03.2024 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ:
Սույնով դուք տեղեկացվում եք, որ նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ քաղաքացիական դատարանում՝ դրանց ծանոթանալու նպատակով:


Դատավորի օգնական՝ Ա. Խուդինյան

Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +374 10 494811 /328/

Էլ. փոստ`