Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/4928/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

16.04.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի, 5-րդ մասի համաձայն

«Հայաստանի խուլերի միավորման» Գյումրիի
ուսումնա-արտադրական ձեռնարկություն» ՍՊԸ-ին
/ՀՀ ք. Գյումրի, Մուսայելյան 34/

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում նախնական դատական նիստ է նշանակվել 2024թ հունիսի 11-ին, ժամը 16:00-ին քաղաքացիական գործով ըստ հայցի <<Հայաստանի խուլերի միավորում>> ՀԿ-ի նախագահ Մարինե Հարությունյանի ընդդեմ Գուրգեն Սողոմոնյանի և երրորդ անձինք՝ «Հայաստանի խուլերի միավորման» Գյումրիի ուսումնա-արտադրական ձեռնարկություն» ՍՊԸ-ի, Արկադի Հովհաննիսյանի՝ 17.12.2013թվականին կնքված բաժնեմասի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու և որպես անվավերության հետևանք՝ ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից կանոնադրության 25.12.2013թվականին կատարված փոփոխությունների գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին:
Դուք ծանուցվում եք` որպես երրորդ անձ ներկայանալ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան /Աջափնյակ նստավայր-2, ք.Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դահլիճ 4/:
Դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Դատական նիստի ժամանակ և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:

Հասցե` ՀՀ ք. Երևան, Հալաբյան 41ա, 10-րդ հարկ

Հեռ..` 511813/408/

Էլ. փոստ`