Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/36202/02/20քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

17.04.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

ԵԴ/36202/02/20


Պատասխանող՝ Վարդան Վարաղի Կիրակոսյան
Հասցե՝ ՀՀ ք. Երևան, Գ. Մահարու փողոց, 74/1 տուն


Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր
իրավասության քաղաքացիական դատարանը (այսուհետ՝ նաև Դատարան)

նախագահությամբ՝ դատավոր Ա. ՄՈՒՇԵՂՅԱՆԻ
2024 թվականի մարտի 29-ին
ծանոթանալով ըստ հայցի Գայանե Մկրտիչի Կիրակոսյանի (այսուհետ նաև՝ Հայցվոր) ընդդեմ Յուրա Վարագի Կիրակոսյանի և Վարդան Վարաղի Կիրակոսյանի (այսուհետ նաև՝ Պատասխանողներ)՝ բաժնեմասն առանձնացնելու, կողմերի մուտքերը տարանջատելու և առանձին մուտք տրամադրելու պահանջների մասին քաղաքացիական գործին

Պ Ա Ր Զ Ե Ց
1. Հայցվորը հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Պատասխանողների՝ բաժնեմասն առանձնացնելու, կողմերի մուտքերը տարանջատելու և առանձին մուտք տրամադրելու պահանջների մասին:
Դատարանի (դատավոր` Ա. Փիլոսյանի) կողմից 29.01.2021 թվականին կայացվել է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում:
Դատարանի (դատավոր` Ա. Փիլոսյանի) կողմից 12.05.2021 թվականին կայացվել է նախնական դատական նիստ նշանակելու մասին որոշում:
Դատարանի (դատավոր` Ա. Փիլոսյանի) կողմից 23.08.2021 թվականին կայացվել է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
Հայցվորի ներկայացուցչի կողմից 14.02.2022 թվականին ներկայացվել է դատաշինարարատեխնիկական և ապրանքագիտական փորձաքննություն նշանակելու մասին միջնորդություն:
Դատարանի (դատավոր` Ա. Փիլոսյանի) կողմից 14.02.2022 թվականին կայացվել է դատաշինարարատեխնիկական և ապրանքագիտական փորձաքննություն նշանակելու և քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու մասին որոշում:
Դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները դադարեցվելու հիմքով քաղաքացիական գործը վերամակագրվել է դատավոր Ժ. Ասատրյանին:
Դատարանի (դատավոր` Ժ. Ասատրյանի) կողմից 21.03.2023 թվականին կայացվել է քաղաքացիական գործը վարույթ ընդունելու, գործի վարույթը վերսկսելու և գործը դատաքննության նախապատրաստելու մասին որոշում:
«ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» ՍՊ ընկերության կողմից 11.07.2023 թվականին Դատարան է ներկայացվել 07.06.2023 թվականի թիվ «208-01/Վ-022» փորձագիտական եզրակացությունը:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ժ. Ասատրյանի այլ դատարան տեղափոխվելու հիմքով թիվ ԵԴ/36202/02/20 քաղաքացիական գործը (այսուհետ՝ Գործ) էլեկտրոնային մակագրությամբ 2024 թվականի մարտի 14-ին վերամակագրվել է նույն դատարանի դատավոր Ա. Մուշեղյանիս:
Գործը դատավոր Ա. Մուշեղյանի աշխատակազմին է հանձնվել 2024 թվականի մարտի 20-ին:
2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանում գործի քննությունը, իսկ վերաքննիչ դատարանում բողոքի քննությունն անցկացվում են դատարանի անփոփոխ կազմով, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի: Դատարանի կազմը փոխվելու կամ կազմում փոփոխության դեպքում կայացվում է գործը (վերաքննիչ բողոքը) վարույթ ընդունելու մասին որոշում, և գործի (վերաքննիչ բողոքի) քննությունն սկսվում է սկզբից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցային վարույթի գործերով նախնական դատական նիստի անցկացումը պարտադիր է, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը գործը քննում է պարզեցված վարույթի կարգով կամ կիրառում է արագացված դատաքննություն:
Քննարկվող դեպքում քաղաքացիական գործը հնարավոր չէ քննել այն վարույթ ընդունած դատավորի կողմից, միևնույն ժամանակ գործը պետք է քննվի նույն դատարանի այլ դատավորի կողմից, ուստի ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով, հիմք ընդունելով այն, որ գործը մակագրվել է դատավոր Ա. Մուշեղյանիս՝ գտնում եմ, որ քաղաքացիական գործը պետք է ընդունել վարույթ և գործով հրավիրել նախնական դատական նիստ:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 27-րդ, 165-րդ, 188-րդ և 199-200-րդ հոդվածներով՝ Դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Ըստ հայցի Գայանե Մկրտիչի Կիրակոսյանի ընդդեմ Յուրա Վարագի Կիրակոսյանի և Վարդան Վարաղի Կիրակոսյանի բաժնեմասն առանձնացնելու, կողմերի մուտքերը տարանջատելու և առանձին մուտք տրամադրելու պահանջների մասին, քաղաքացիական գործն ընդունել վարույթ։
2. Թիվ ԵԴ/36202/02/20 քաղաքացիական գործով հրավիրել նախնական դատական նիստ 2024 թվականի հունիսի 3-ին՝ ժամը 11:30-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիրի նստավայրում:
Որոշումը սահմանված կարգով ուղարկել դատավարության մասնակիցներին:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ՝
Ա. ՄՈՒՇԵՂՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հ. ներսիսյան 10

Հեռ..` ..

Էլ. փոստ`