Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գործ հա. ԵԴ/3959/02/23 Պատասխանող՝ Էդիկ Ասլանյանի իրավահաջորդ՝ Սամվել Ասլանյանին Հասցե` ՀՀ, ք. Երևան, Նոր Արեշ 4-րդ փ., 34/1 տ

18.04.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս և 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Որպես դատավարության կողմ, 2024 թվականի ապրիլի 19-ին, ժամը 16:00-ին, հրավիրվում եք Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան դատական նիստի` դատավոր Թ. Ղուկասյանի վարույթում գտնվող թիվ ԵԴ2/0018/02/24 քաղաքացիական գործով ըստ դիմումի՝ Ռուսաստանի Դաշնության Տյումենի մարզի արբիտրաժային դատարանի՝ «ԱՔԻԼԱ ՏԵԽՆԻՔՍ» ՍՊԸ-ի վերաբերյալ դատական հանձնարարության կատարման մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի պահանջներից ելնելով` Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` այն է.
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Հիմք ընդունելով վերոգրյալները` խնդրում եմ ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված վերոհիշյալ դատական նիստին:
Միաժամանակ, Դուք տեղեկացվում եք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրի հասցեն է Հալաբյան 41ա շենք/ 11-րդ հարկ, 5-րդ դահլիճ/:

Հասցե` ք.Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` հեռ. (+37410) 511-813 (ներքին՝ 420, 421)

Էլ. փոստ`