Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/7151/02/19 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում

18.04.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Պատասխանող՝ Միքայել Ռազմիկի Աբրահամյանին
Հասցե` ՀՀ, ք. Երևան, Թումանյան 12/2 շենք, 8 բն.



Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի կողմից (դատավոր` Գ. Գրիգորյան) թիվ ԵԴ/7151/02/19 քաղաքացիական գործով (ըստ հայցի Ա/Ձ Գևորգ Յուրիկի Հայրապետյանի և Գևորգ Յուրիկի Հայրապետյանի ընդդեմ թիվ ԵԷԴ/0002/04/17 սնանկության գործով կառավարիչ Արայիկ Սարգսյանի, Միքայել Ռազմիկի Աբրահամյանի, Հովհաննես Ավետիքի Ղազազյանի, ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, Ժիրայր Ռաֆիկի Մանուկյանի՝ անշարժ գույքի աճուրդային առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին) հրավիրվել է դատական նիստ։
Դատական նիստը տեղի կունենա 25.04.2024թ.՝ ժամը 15:00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Էրեբունու նստավայրում (ք. Երևան, Մ. Խորենացի 162ա, թիվ 3 դատական նիստերի դահլիճ):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը՝ նաև լիազորագրով):
Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am կայքից:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Մովսես Խորենացու փողոց 162 ա

Հեռ..` +374 10 57-34-44

Էլ. փոստ`