Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԵՎ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՓՈՒԼԵՐՆ ԱՆՑԱԾ ԵՎ ԱՌԱՎԵԼ ԲԱՐՁՐ ՄԻԱՎՈՐՆԵՐ ՀԱՎԱՔԱԾ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

19.04.2024

Տիպ` Մրցույթի մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության հանձնաժողով
Վարչապետի 2023 թվականի օգոստոսի 31-ի № 882-Ա որոշում 13-րդ կետ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության հանձնաժողովը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Վարչապետի 2023 թվականի օգոստոսի 31-ի № 882-Ա որոշման 66-րդ կետը, ՀՀ վարչապետի հաստատմանն է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների՝ ընտրության փաստաթղթային ստուգման և հարցազրույցի փուլերն անցած և առավել բարձր միավորներ հավաքած հավակնորդների ցուցակը հետևյալ կազմով.
1. Գրիգորյան Վահե
2. Կարապետյան Նորա
3. Քոչարյան Վիգեն
 

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, Երևան, Վազգեն Սարգսյան, 5

Հեռ..` +37493380646