Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՕՎՍԱՆՆԱ ԱՎԵՏԻՔԻ ՀՈՎԱՆՅԱՆԻ HONDA ODYSSEY 3.5 ՄԱԿՆԻՇԻ 36 LT 763 ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԻ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԸ ԳԱՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ

19.04.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին >> ՀՀ օրենքի 59-րդ հոդված

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 12-րդ բաժնի 401-րդ հոդվածի և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53-61-րդ հոդվածների պահանջներով՝ որոշում եմ․
1. Օվսաննա Ավետիքի Հովանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի գանձել 403․295 (չորս հարյուր երեք հազար երկու հարյուր իննսունհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ որպես HONDA ODYSSEY 3․5 մակնիշի 2005 թվականի արտադրության 36 LT 763 հաշվառման համարանիշի (նույնականացման համար՝ 5FNRL387X5B129681 հզորությունը՝ 255 ձիաուժ) ավտոմեքենայի գույքահարկի հաշվարկված և չվճարված ընդհանուր հարկային ամբողջ պարտավորության գումար, որից ապառք՝ 348․750 (երեք հարյուր քառասունութ հազար յոթ հարյուր հիսուն) Հայաստանի Հանրապետության դրամ, տույժ՝ 54․545 (հիսունչորս հազար հինգ հարյուր քառասունհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ։
2. Հարկային պարտավորությունը չկատարելու դեպքում սույն որոշումը կներկայացվի հարկադիր կատարման «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան՝ վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց հետո՝ եռամսյա ժամկետում։
3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով Մարտունի համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ ՀՀ վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտի մասին Օվսաննա Ավետիքի Հովանյանին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից։

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք․ Մարտունի, Շահումյան 2

Հեռ..` +37460743401

Վեբ կայք` www.info@martuni.mail.ru

Էլ. փոստ`