Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ/2731/05/22

19.04.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության 63-րդ հոդված

«ԷՆԵՐՋԻ ԼԱՅՖ» ՍՊ ընկերությանը,
(ք.Երևան, Րաֆֆու 47 շենք, 50 բն.)
Սույն գրության կից ուղարկվում է ՀՀ վարչական դատարանի 26․03․2024թ․ «Վկաներին բերման ենթարկելու մասին» որոշումը։
Տեղեկացնում ենք, որ ըստ հայցի Աշոտ Զաքարյանի և Հասմիկ Հովսեփյանի ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության, երրորդ անձինք՝ «ԱՐՓԱ-ԷՆԵՐԳԻԱ» ՍՊ ընկերության, «ԷՆԵՐՋԻ ԼԱՅՖ» ՍՊ ընկերության և Գրիգոր Գրիգորյանի՝ «ԱՐՓԱ-ԷՆԵՐԳԻԱ» ՍՊ ընկերության կանոնադրական կապիտալում Աշոտ Զաքարյանի ունեցած 4,89 տոկոս բաժնեմասը նվազեցնելու և 0,16 տոկոս սահմանելու, Հասմիկ Հովսեփյանի ունեցած 20,11 տոկոս բաժնեմասը նվազեցնելու և 0,65 տոկոս սահմանելու, Գրիգոր Գրիգորյանի ունեցած 50 տոկոս բաժնեմասն ավելացնելու և 66,13 տոկոս սահմանելու, «ԷՆԵՐՋԻ ԼԱՅՖ» ՍՊ ընկերության ունեցած 25 տոկոս բաժնեմասն ավելացնելու և 33,06 տոկոս սահմանելու վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից 15.08.2016թ. կատարված պետական գրանցումն անվավեր ճանաչելու, որպես հետևանք՝ «ԱՐՓԱ-ԷՆԵՐԳԻԱ» ՍՊ ընկերության կանոնադրական կապիտալի 4,89 տոկոս բաժնեմասի նկատմամբ Աշոտ Զաքարյանի սեփականության իրավունքը, «ԱՐՓԱ-ԷՆԵՐԳԻԱ» ՍՊ ընկերության կանոնադրական կապիտալի 20,11 տոկոս բաժնեմասի նկատմամբ Հասմիկ Հովսեփյանի սեփականության իրավունքը վերականգնելու պահանջների մասին թիվ ՎԴ/2731/05/22 վարչական գործով վարչական գործով դատաքննությունը նշանակվել է 2024 թվականի մայիսի 29 -ին՝ ժամը 10.30-ին:
Պարզաբանում. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:


ԴԱՏԱՎՈՐ Դ.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ԳՈՐԾԱՎԱՐ՝ Մ.ՄԱԼԽԱՍՅԱՆ

Հասցե` ք․Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` (+37410) 44-71-21 (214)

Էլ. փոստ`