Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Գործ ԵԴ/2041/02/23

19.04.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք. Երևան, Հր.Ներսիսյան 10, հեռ.՝ (010) 20-97-01, www.court.am

Գործ ԵԴ/2041/02/23
<<27>> մարտի 2024թ.
Հ Ր Ա Պ Ա Ր Ա Կ Ա Յ Ի Ն Ծ Ա Ն ՈՒ Ց ՈՒ Մ


Պատասխանող՝ Գայանե Հովհաննեսի Խաչատրյանին
/ք. Երևան, Տ. Մեծի պողոտա, 28 շ., բն. 36/

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (դատավոր՝ Արթուր Ստեփանյան) 01.02.2024թ. որոշմամբ վարույթ է ընդունվել Արմենակ Մամիկոնի Ղազարյանի ընդդեմ Գայանե Հովհաննեսի Խաչատրյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին հայցադիմումը, որն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ուղարկվել է Ձեզ:
Տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը՝ դրանց ծանոթանալու նպատակով, դեպոնացված են ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում (Արաբկիր նստավայր՝ ք. Երևան, Հր.Ներսիսյան 10):
Միաժամանակ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պատասխանողը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, դատարան է ներկայացնում հայցադիմումի պատասխան: Հայցադիմումի պատասխանը ներկայացվում է գրավոր՝ սույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Հայցադիմումի պատասխանը պետք է լինի ընթեռնելի։ Ելնելով գործի առանձնահատկություններից՝ դատարանը կարող է պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխան ներկայացնելու ժամկետը:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Կ. ԴԱՎԻԹՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` 010-20-97-01

Էլ. փոստ`