Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ/7592/05/19 վարչական գործով դատական ծանուցագիր

19.04.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Մարինե Միքաելյանին
(ք. Երևան, Սարի Թաղ 19Ա փ., շինություն հ/հ 1)

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի վարույթում է գտնվում թիվ ՎԴ/7592/05/19 վարչական գործն ըստ հայցի Մարինե Ռոբերտի Միքաելյանի ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության՝ ՀՀ ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղարի 15.07.2019 թվականի թիվ 879-Ա հրամանն անվավեր ճանաչելու և որպես հետևանք՝ ՀՀ ֆինանսների նախարարությանը Մարինե Միքաելյանին իր զբաղեցրած պաշտոնին հավասարազոր պաշտոնի, իսկ դրա անհնարինության դեպքում՝ իր համաձայնությամբ ավելի ցածր պաշտոնի նշանակելուն, հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձ վճարելուն, հաստիքների կրճատման հիմքով աշխատանքային պայմանագիրը լուծելիս օրենքով սահմանված ժամկետներում չծանուցելու համար նախատեսված տուժանք վճարելուն պարտավորեցնելու պահանջների մասին:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 27.03.2024 թվականի որոշմամբ վարչական գործն ընդունվել է վարույթ և նշանակվել է դատաքննություն:
Տեղեկացվում եք, որ սույն վարչական գործով դատական նիստը նշանակված է 21.06.2024 թվականին, ժամը 10:40-ին՝ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի շենքում (հասցե՝ քաղաք Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, թիվ 9 դատական նիստերի դահլիճ):
Միաժամանակ տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ բողոք բերած անձը, ինչպես նաև դատավարության մասնակիցները պատշաճ ծանուցվում են նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ գործի դատաքննության համար:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ ՀԱՅԿՈՒՀԻ ՆԻԿՈԼԱՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` +37410-29-31-13

Էլ. փոստ`